Հայաստանի Հանրապետության պետական ծառայության առաջին դասի պետական խորհրդական

Հայաստանի Հանրապետության պետական ծառայության առաջին դասի պետական խորհրդական - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներին շնորհվող բարձրագույն դասային աստիճան։ Այն բարձրագույնն է և բարձր է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանից։ Դասային աստիճանը շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ։ Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Այն շնորհվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին։

Դասային աստիճանը սահմանվել է 2002 թ. դեկտեմբերի 4-ին ընդունված և 2003 թ. հունվարի 17-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։ Վերասահմանվել է 2009 թ. հունիսի 11-ին ընդունված և 2009 թ. հուլիսի 25-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

Հայաստանի Հանրապետության պետական ծառայության առաջին դասի պետական խորհրդականները խմբագրել

Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության առաջին դասի պետական խորհրդականների ցանկ