Հայաստանի Հանրապետության պետական ծառայության առաջին դասի բարձրագույն խորհրդական

Հայաստանի Հանրապետության պետական ծառայության առաջին դասի բարձրագույն խորհրդական, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողներին շնորհվող բարձրագույն դասային աստիճան։ Այն բարձրագույնն է և բարձր է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության երկրորդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանից։ Դասային աստիճանը շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի առաջարկությամբ։ Այն շնորհվում է Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին։

Դասային աստիճանը սահմանվել է 2014 թ. մայիսի 19-ին ընդունված և 2014 թ. հունիսի 28-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

2016 թ. փետրվարի 4-ի դրությամբ դասային աստիճանը որևէ մեկին չի շնորհվել։

Հայաստանի Հանրապետության պետական ծառայության առաջին դասի բարձրագույն խորհրդականները խմբագրել

Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության առաջին դասի բարձրագույն խորհրդականների ցանկ