Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատ, ՀՀ ԶՈՒ ԳՇ ՎԱ, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի կառուցվածքային առաջատար ստորաբաժանում, որը խաղաղ և պատերազմի ժամանակ ապահովում է գլխավոր շտաբի կազմակերպչական, վարչաիրավական և վերլուծական-հսկողական գործառույթների իրականացումը[1]։

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատ
Ընդհանուր տեղեկություն
Զորքերի տեսակՎարչություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԵնթարկոումՀՀ ԶՈՒ ԳՇ
Պատմություն
Ստեղծվեց2009 հունվարի 26[1]
Հրամանատարներ
Ներկա հրամանատարՕնիկ Գասպարյան
Կայքmil.am

Վարչական ապարատի պետն է ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արիս Բրուտյանը[1]։

Ղեկավարություն խմբագրել

Անուն Պաշտոնավարման ժամանակ Ծանոթագրություն
1 Գեներալ-մայոր Արիս Բրուտյան 2009 հունվարի 26-ից[1]

Պատմություն խմբագրել

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատը կազմավորվել է 2009 թվականի հունվարի 26-ին։ Կազմավորման օրվանից առ այսօր ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավարն է գեներալ-մայոր Արիս Բրուտյանը[1]։

Խնդիրներ և գործառույթներ խմբագրել

Վարչական ապարատի լիազորությունները սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամաններով ու վարչական ապարատի կանոնադրությամբ։ Վարչական ապարատը գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանում է, որը խաղաղ և պատերազմի ժամանակ ապահովում է գլխավոր շտաբի կազմակերպչական, վարչաիրավական և վերլուծական-հսկողական գործառույթների իրականացումը[1]։

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՎԱ խնդիրներն ու գործառույթներն են[1].

  1. ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու կազմակերպչական, վարչաիրավական և վերլուծա-հսկողական ապահովումը,
  2. ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների փոխհարաբերությունների համակարգումը, ՀՀ պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, գլխավոր շտաբի պետի տեղակալների հրամանները, կարգադրությունները, հանձնարարականները կատարողներին հասցնելը և կատարման հսկողությունը,
  3. ՀՀ ԶՈՒ ԳՇ լիազորություններին վերաբերող օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման կազմակերպումը և սահմանված ընթացքի ապահովումը,
  4. ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ու նյութատեխնիկական միջոցներով ապահովման կազմակերպումը,
  5. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանների, կարգադրությունների նախագծերի մշակումը, նախապատրաստումը, ստորագրման ներկայացումը և կատարողներին հասցնելը,
  6. Զինծառայողների, քաղաքացիների նամակների, բողոքների, առաջարկությունների և դիմումների ընդունումը, հաշվառումը և ուսումնասիրումը, դրանց պատասխանների նախագծերի նախապատրաստման կազմակերպումն ու ստորագրման ներկայացումը,
  7. իր իրավասության սահմաններում պաշտպանության նախարարության աշխատակազմի, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմից դուրս կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների, առանձին բաժինների, զորամիավորումների և զորամասերի, իսկ անհրաժեշտության դեպքում` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության իրականացումը,
  8. իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել