Համլետ Բաբայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլետ Հրանտի Բաբայան (հունվարի 18, 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռադիոֆիզիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1995)։
Համլետ Բաբայան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ռադիոֆիզիկոս |
Կենսագրություն
խմբագրել1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ ՀՃԱ ակադեմիկոս (2003 թ.)։ 1992 թվականից՝ «Նեյտրոն» ԳԱՄ-ի գլխավոր տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են կիսահաղորդչային ֆիզիկային և միկրոէլեկտրոնիկային։ Մշակել է զանգվածային արտադրատեսակների թողարկման շարժուն ինքնաշխատ արտադրությունների ստեղծման տեսական և տեխնոլոգիական հիմունքները։ 1991 թվականից ՀՀ Կառավարությանն առընթեր ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.