Համբարձում (անձնանուն)

արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համբարձում (այլ կիրառումներ)

Համբարձում, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն համբարձում բառից՝ ակնարկությամբ Քրիստոսի համբարձումը։ Ամենավաղ հիշատակությունը 15-րդ դարից է։ Երկրորդ հիշատակությունը՝ 1773 թվականին[1]։ Անվան կրճատ ձևերն են Խամպարցիկ[2], Հմբարցի, Համփո, Համբար, Համփիկ, Բարցի[3]։

Համբարձում
Համբարձում
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԽամպարցիկ, Հմբարցի, Համփո, Համբար, Համփիկ, Բարցի
Կապված հոդվածներ«Համբարձում» սկսվող էջեր

Գործածություններ

խմբագրել
  • Համբարձում Կաֆացի, 1438 թվականին ստորագրում է Կաֆայեցոց դիմումին՝ Ֆլորենտիայի ժողովի առթիվ[4]։
  • Համբարձում Սեբաստացի կամ Պապա Համբարձում, նշանավոր երաժշտագետ, ով եվրոպական ձայնագրության ազդեցությամբ և հին հայկական ձայնանիշերով հնարեց Պոլսում նորատեսակ հայ ձայնագրություն, որը 1834 թվականին Գերոգ Դ․ կաթողիկոսը Նիկողայոս Թաշճեանի ձեռքով գրի առավ և տարածեց[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Կարապետեան «Յիշատ․ Սամաթ․ 90»
  2. Ձեռագիր Թավրիզ 133 ա
  3. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 27 — 742 էջ։
  4. Պալճեան, էջ 299
  5. Ազգապ․ 4246