Համբարձում Էլչիբեկյան
Համբարձում Մելքոնի Էլչիբեկյան (մայիսի 7, 1896, Արդաբիլի նահանգ, Իրան - ապրիլի 23, 1977, Մոսկվա, ԽՍՀՄ), պատմաբան, խմբագիր։ Պատմական գիտությունների թեկնածու (1942 թվական)։
Համբարձում Էլչիբեկյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1896 |
Ծննդավայր | Արդաբիլի նահանգ, Իրան |
Մահացել է | ապրիլի 23, 1977 (80 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | խմբագիր և պատմաբան |
Աշխատավայր | Կոմունիստ |
Զբաղեցրած պաշտոններ | պատմական գիտությունների թեկնածու |
Կենսագրություն
խմբագրել1932 թվականին՝ «Կոմունիստ Տաջիկիստանա» (ռուսերեն) թերթի խմբագիր։
1932–1934 թվականներին՝ «Կոմունիստ» (հայերեն, Բաքու) թերթի խմբագրի տեղակալ։
1940–1976 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստուտում։
1944 թվականին լույս են տեսել Էլչիբեկյանի «Գեներալ մայոր Բ. Մ. Շելկովիկով», «Սովետական իշխանության հաստատումը Հայաստանում» (1954 թվական), «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում» (1957 թվական), «Հայաստանը մեծ հոկտեմբերի նախօրեին (փետրվար-հոկտեմբեր, 1917 թվական)» (1963 թվական, երեքն էլ՝ ռուսերեն) աշխատությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |