Համաքցան
Համաքցան[1], բազմաֆունկցիոնալ փականագործամոնտաժման ձեռքի գործիք, որը նախատեսված է խողովակները և տարբեր ձևերի մանրակները սեղմելու և բռնելու համար[2]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b1/%D0%9F%D0%B0%D1%81%D1%81%D0%B0%D1%82%D0%B8%D0%B6%D0%B8.jpg/220px-%D0%9F%D0%B0%D1%81%D1%81%D0%B0%D1%82%D0%B8%D0%B6%D0%B8.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a5/Pliers001.jpg/220px-Pliers001.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Kombinationszange_detail.jpg/220px-Kombinationszange_detail.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/51/Tool-pliers.jpg/220px-Tool-pliers.jpg)
Համաքցանը, ի տարբերություն տափաշուրթի[3], ունի մեկ կամ երկու զույգ ատամնավոր փորոք՝ գլանաձև մանրակներ բռնելու և պտտելու համար, ինչպես նաև ծրատ՝ և՛ հարթ մասի, և՛ փորոքների վրա։
Համաքցանը, որի բռնակները ծածկված են մեկուսիչով, մեկուսացված գործիք է[4] և կարող է օգտագործվել մինչև 1000 Վ լարման տակ էլեկտրական աշխատանքներ կատարելու համար։ Այլ գործիքները, որոնք չունեն հատուկ մեկուսիչ պատյան, կոչվում են փականագործական գործիքներ։
Համակցված համաքցանների բռնակներից մեկն ավարտվում է պտուտակահանով, իսկ մյուսը՝ հերյունով (դակիչով) կամ խաչաձև պտուտակահանով։ Կան նաև ծալովի համաքցաններ — բազմաֆունկցիոնալ գործիքներ, որոնք ներառում են բազմաթիվ տարբեր գործիքներ։
Կիրառում
խմբագրել- Փոքր մանրակների սեղմում մշակման ժամանակ (օգտագործվում է որպես ձեռքի մամլակ)։
- Լարերի վրա միակցիչների (սեղմակների) շրջասեղմում հատուկ գործիքի բացակայության դեպքում։
- Շիկացած առարկաների բռնում (օգտագործվում է որպես հալքանոթային ունելի)։
- Ի տարբերություն տարածված կարծիքի, մանեկները պետք չէ պտտել համաքցանով. դրանց նիստերը մեծ հավանականությամբ կփչացվեն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան, Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Ն.Գ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան - Пассатижи». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «ГОСТ 17438-72 | НАЦИОНАЛЬНЫЕ СТАНДАРТЫ». protect.gost.ru. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «ГОСТ 7236-93 | НАЦИОНАЛЬНЫЕ СТАНДАРТЫ». protect.gost.ru. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Գործիք՝ պատրաստված հաղորդիչ նյութից և ամբողջությամբ կամ մասամբ ծածկված էլեկտրամեկուսիչ նյութով։
Գրականություն
խմբագրել- Пассатижи // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство торговой литературы, 1959. — Т. VI. — Стб. 721