Համարակալման հեռախոսային պլան

Համարակալման հեռախոսային պլանը համակարգ է, որը թույլ է տալիս հեռախոսներից օգտվողներին անել և ստանալ միջազգային և միջքաղաքային զանգեր։ Համարակալման հեռախոսային պլաններով միջքաղաքային կապի գծերին տրվում են զոնաների կոդեր, այնպես որ զանգահարողը կարող է կապվել իրեն տեղի կապի գծից դուրս գտնվող հեռախոսների հետ։ Սովորաբար, զոնաների կոդը, որը գտնվում է համարից առաջ, համապատասխանում է կոնկրետ աշխարհագրական դիրքին։