Համամիութենական ճարտարապետական գիտական ընկերություն

Համամիութենական ճարտարապետական գիտական ընկերություն (ՎԱՆՕ) ճարտարապետական կազմակերպությունների (ԱՍՆՕՎԱ, ԱՌՈԻ, ՕԱԱ) միավորում Խորհրդային Հայաստանում։ Գործել է 1930—1932 թվականներին, շինարար բանվորների արհմիության կենտրոնական կոմիտեին կից։ Ընկերության կանոնադրությունը և դեկլարացիան կոչ էին անում «մշակել ճարտարապետական պրոլետարական տեսությունը, մասսայականացնել, ճարտարապետական պրակտիկայում ներդնել գիտության և տեխնիկայի նվաճումները»։

Համամիութենական ճարտարապետական գիտական ընկերություն
Ճարտարապետական գիտական ընկերության ակումբի շենքը Երևանում, այժմ՝ Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
ՀապավումВАНО
ՆախորդողԱՍՆՕՎԱ, ԱՌՈԻ, ՕԱԱ
ՀաջորդողԽորհրդային ճարտարապետների միություն
Հիմնադրված1930 թ.
Լուծարված1932 թ.
Գլխադասային գրասենյակՄոսկվա

1932 թվականին ընկերությունն ընդգրկվեց խորհրդային ճարտարապետական միության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 97