Համազոր ուժ, տրված ուժային համակարգին համարժեք և այդ ուժերի երկրաչափական գումարին հավասար ուժ։ Մի կետում կիրառված ուժային համակարգը միշտ ունի համազոր ուժը, եթե ։ Մարմնին կիրառված ցանկացած ուժային համակարգ, որի համար R=0, ունի համազոր ուժ, եթե այդ համակարգի գլխավոր մոմենտը հավասար է զրոյի կամ ուղղահայաց է R-ին։ Այս դեպքում ուժային համակարգը համազոր ուժով փոխարինելը թույլատրելի է, երբ մարմինը կարելի է դիտարկել որպես բացարձակ պինդ, և անթույլատրելի է, օրինակ, մարմնի ներքին ճիգերը որոշելիս կամ դեֆորմացիաները հաշվի առնող այլ խնդիրներ լուծելիս։ Համազոր ուժը չունեցող ուժային համակարգի օրինակ են ուժազույգը կամ մի հարթության մեջ չգտնվող երկու ուժերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 88