Համադասություն, քերականորեն իրար համազոր բաղադրիչների հարաբերությունը շարահյուսական կառույցներում՝ պարզ, բարդ և այլ նախադասություններում։ Համադասությունը, որպես շարահյուսական հարաբերության տեսակ, արտահայտվում է համադասական շաղկապներով ու շարահարությամբ։ Պարզ նախադասության մեջ համադասության արտահայտություն է, երբ բազմակի անդամները քերականական նույն կապի մեջ են գտնվում նախադասության միևնույն անդամի հետ։ Բարդ նախադասության մեջ համադասությունը քերականական ինքնուրույն կարգ է և ունի տարբեր դրսևորումներ՝ միավորական (երբ ու այլ շաղկապներով), ներհակական (բայց և այլ շաղկապներով), տրոհական (կամ և այլ շաղկապներով), հավելական (նաև և այլ շաղկապներով)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 86