Հաղորդականություն (կենսաբանական)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաղորդականություն (այլ կիրառումներ)

Հաղորդականություն, նյարդերի և մկանային թելիկների դրդում հաղորդելու հատկություն։ հաղորդականության շնորհիվ զգայական նյարդային վերջույթներից դրդումը հասնում է նյարդային կենտրոններ, վերջիններից էլ՝ տարբեր օրգաններին։ էվոլյուցիայի ընթացքում այն աստիճանաբար արագացել է և կատարելագործվել։ Ստորակարգ անողնաշարավորների հաղորդականությունը փոքր է (օրինակ, անատամի շարժիչ նյարդում 1 սմքվրկ է), և դրդումը հաղորդվում է թուլացումով, արագության նվազմամբ (դեկրեմենտ հաղորդում)։ Ողնաշարավորների մոտ այն ավելի մեծ է (մարդու և կաթնասուն կենդանիների նյարդային թելիկներում 100—120 քմվրկ է) և նյարդային համակարգում հաղորդվում է չնվազող արագությամբ (ոչ դեկրեմենտ հաղորդում)։ Կմախքային մկաններում դրդումը տարածվում է 9—10 անգամ դանդաղ, ներքին օրգանների մկաններում՝ ավելի դանդաղ։ Նյարդային համակարգում այն կախված է թելիկի հաստությունից (որքան հաստ է թելիկը, այնքան մեծ է հաղորդման արագությունը), միելինային թաղանթի զարգացման աստիճանից (ոչ միելինապատ նյարդային թելիկները դրդումը հաղորդում են ավելի դանդաղ, քան նույն տրամագծի միելինապատ թելիկները)։ Մեկուսացած մկանային և նյարդային թելիկները դրդումը գրգռման հատվածից հաղորդում են երկկողմանի։ Ամբողջական օրգանիզմում, շնորհիվ սինապսների, հաղորդականություն նյարդային թելիկներով կատարվում է միևնույն ուղղությամբ։ Դրդման ալիքի ինտենսիվությունը, տևողությունը և տարածման արագությունը կախված են նյարդային կամ մկանային թելիկի ֆունկցիոնալ վիճակից և դրդված տեղամասում նրանց կառուցվածքի առանձնահատկություններից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 79