Հաղթանակի զբոսայգի (Սովետսկ)
Հաղթանակի զբոսայգի և «Տանկ» հուշահամալիր (ռուս.՝ Парк Побе́ды и мемориальный комплекс "Танк"), 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշահամալիր, որը գտնվում է Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքի կենտրոնում, Թատերական փողոցի պուրակում։ Մինչև պատերազմը տարածքը կոչվել է Անգերպլաց (Angerplatz): Բացվել է 1975 թվականին։
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր, այգի և պատմության հուշարձան |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Սովետսկ |
Տեղագրություն | Սովետսկ |
Հիմնվել է | 1975 |
Նկարագրություն
խմբագրելՀուշահամալիր 1945 թվականի հունվարին մահացած խորհրդային զինվորների եղբայրական գերեզմանի վրա։ Կենտրոնում տեղադրված բարձր պատվանդանի վրա Հայրենական պատերազմի շքանշանով տեղադրված է T-34 տանկ, որի դիմաց ծաղկաթումբ է հավերժական կրակով, որի երկու կողմերում գերեզմանային հուշաքարեր են և պատվանդան Կարմիր դրոշի շքանշանով։ Հուշարձանի ետևում սպանված զինվորների անուններով հուշասյուն կա։
Պատմություն
խմբագրելՏիլզիտի տարածքում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում ձևավորվել են 96 եղբայրական գերեզմաններ և 307 առանձին գերեզմաններ։ 1948 թվականին բոլոր մասունքները տեղափոխվել են քաղաքի հրապարակի պուրակում գտնվող ընդհանուր գերեզման, որտեղ կառուցվել է հուշարձան։ Թաղվել է 977 զինվոր[1] : Հուշահամալիրը ստեղծվել է քաղաքի ճարտարապետ Ն. Պ. Ռյաբովի նախագծով 1975 թվականին։ Վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ են կատարվել 2010 թվականին Հաղթանակի 65-ամյակի առթիվ։ Նույն թվականին կատարվել է վանդալական գործողություն. անհայտ մարդիկ Հաղթանակի օրվա առթիվ բերված ծաղկեպսակներն այրել են հավերժական կրակի վրա` հավերժական կրակի վրա պլաստմասա լցնելով[2]։
Հաղթանակի այգին այսօր
խմբագրելԱյգին ավանդական հանդիպման վայր է ցույցերի, Հայրենական Մեծ պատերազմին նվիրված միջոցառումների համար` հունիսի 22-ին և մայիսի 9-ին։ Դնում են ծաղիկներ, զինծառայողները, վետերանները և քաղաքապետարանի ներկայացուցիչները ելույթներ են ունենում։ Հուշահամալիրում կան նստարաններ, հետիոտնային քայլուղիներ։ Այն զբոսանքի և քաղաքացիների հանգստի վայր է[3]։ «Տանկ» հուշահամալիրը «Հիշողության մոմ» ավանդական երթի վերջնակետն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Достопримечательности Советска
- ↑ «Вандалы в Парке». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Спор за газон». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.