Հակոբ Սարուգեցի
Հակոբ Սագուրեցի (451-521), ասորի մատենագիր, բանաստեղծ, եկեղեցական գործիչ։ Եղել է Սարուգ գավառի (Ասորիք) Հավռա քաղաքի, 519 թ.-ից՝ Բատնան քաղաքի եպիսկոպոս։ Գրել է ճառեր, նամակներ և բանաստեղծություններ (մեծ մասը կրոնական բովանդակությամբ)։ Գրած 760 բանաստեղծություններից մոտ 300-ը պահպանվել են։ Հակոբ Սագուրեցու ճառերից շատերը դեռևս վաղ միջնադարում թարգմանվել են հայերեն։ Հակոբ Սագուրեցին հայ մատենագրության մեջ հայտնի է Հակոբ Մրճեցի կամ Հակոբ Արծուպայի եպիսկոպոս անունով։
Հակոբ Սարուգեցի | |
---|---|
Ծնվել է | 451[1] |
Մահացել է | 521[1] |
Ազգություն | ասորի |
Մասնագիտություն | մատենագիր, բանաստեղծ և քահանա |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 6. — էջ 70.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 70)։ |