Հակոբ Եղիազարի Թևոսյան (1913, գ. Քանգակ, Արեշի գավառ -), հայ բժիշկ, Երկրորդ աշխարհամարտի մասնակից։

Հակոբ Եղիազարի Թևոսյան
Ծնվել է1913
Ծննդավայրգ. Քանգակ, Արեշի գավառ
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Կարմիր աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1916 թվականին նրանց ընտանիքը ըեղափոխվում է Վրաստան, իսկ 1926 թվականին՝ Հայաստան։ Սովորել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում։ Յոթերորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է մետաքսաարդյունաբերական տեխնիկումում։ Ավարտելուց հետո Շամշադինի շրջանում եղել է շերամապահության հրահանգիչ։ 1940 թվականին ավարտել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտը, նշանակվել Շեշեմիշևոյի (Ռյազանի մարզ) հիվանդանոցի գլխավոր բժիշկ։

Պատերազմի սկզբում եղել է զինվորական բժիշկ № 2991 էվակուհոսպիտալում՝ 100 մահճակալանոց բաժանմունքի վարիչի պաշտոնով։ 1943 թվականի մարտին նշանակվել է № 1046 ռազմասանիտարական գնացքի բուժսանծառայության պետ։ Զորացրվել է 1947 թվականին բժշկական ծառայության մայորի կոչումով։

Վերադառնալով Հայաստան՝ նշանակվել է Էջմիածնի շրջանի առբաժվար։ 1949 թվականին տեղափոխվել է Երևանի 1-ին հիվանդանոց և եղել է օրդինատոր քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքում։ 1951 թվականին ստանձնել է Երևանի երկաթգծի պոլիկլինիկայի վարիչի պաշտոնը։ Հետագայում տեղափոխվել է պոլիկլինիկայի քիթ-կոկորդ-ականջի բաժանմունք։

1943 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 91-92։