Հակոբ Թաջիրյան
հայ բժիշկ
Հակոբ Թաջիրյան (Թաճերյան) (մոտ 1890, Տիգրանակերտ - 1915, Տիգրանակերտ), հայ բժիշկ։
Ծնվել է | մոտ 1890 |
---|---|
Ծննդավայր | Տիգրանակերտ |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Տիգրանակերտ |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Այլ անուններ | Թաճերյան |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է մոտ 1890 թվականին Տիգրանակերտի նահանգի կենտրոն Տիգրանակերտ քաղաքում։ 1915 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Բժիշկ է աշխատել Տիգրանակերտում։ 1915 թ. ապրիլին տեղացի հայերի հետ ձերբակալվել է և բանտարկվել Տիգրանակերտի բանտում։ Տեղեկանալով, որ թուրքերը մտադիր են բանտարկված հայերին կենդանի այրել, փորձել է փախչել, սակայն բանտը շրջապատող ոստիկանները բռնել են նրան և սպանել մոտ 25 տարեկանում։
Գրականություն
խմբագրել- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Իսթանպուլ, 1940։
- Սահակյան Լիլիկ, Ոճրագործները չխնայեցին նույնիսկ մարդու կյանքը փրկողներին, «Առողջապահություն», Երևան, 1965, թ. 4։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
6. ՀՑԹԻՖ, ֆ-49, ծ-229, պ-14։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։