Հակոբ Էլմասյան էֆենդի
Հակոբ Էֆենդի Էլմարյան (1858, Մարաշ - 1918), հայ բժիշկ։
Ծնվել է | 1858 |
---|---|
Ծննդավայր | Մարաշ |
Մահացել է | 1918 |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փարիզի համալսարանի բժշկական բաժին Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1858 թվականին, Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում։ 1880 թվականին ավարտել է Սուլթանական դպրոցը (Mektebi Sultani). 1886 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։
1886-1890 թվականներին սովորել է Փարիզի համալսարանի բժշկական բաժնում։
1890 թվականի նոյեմբերի 18-ին ստացել է բժշկի վկայական։
1890 թվականից Կ. Պոլսում բժիշկ է աշխատել։
1918 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, կապիտանի աստիճանով ծառայել է օսմանյան բանակի Կ. Պոլսի Կուլելիի զինվորական հիվանդանոցում, որտեղ հիվանդներից վարակվել է ժանտախտով։
Մահացել է 1918 թվականի փետրվարի 23-ին, ժանտախտից, Կուլելիի հիվանդանոցում՝ 60 տարեկանում։ Այլ աղբուրում հիշվում է, որ «Չանաքքալեում վիրավորներին բուժելու ժամանակ ռմբակոծման հետևանքով 1918 թվականին փետրվարի 23-ին նահատակվել է»։ Գրանցված է 20-րդ դարում նահատակված թուրքական առողջապահության սպաների ցանկում։
Գրականություն
խմբագրել- Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1905։
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Ատաշ Ադնան, 20-րդ դարի նահատակ եղած բժիշկները (թուրքերեն), Թուրքիա, 1997։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։