Հակահիտլերյան դաշինքի մասնակից երկրների հուշարձան

Հակահիտլերյան դաշինքի մասնակից երկրների հուշարձան (ռուս.՝ Памятник странам-участницам антигитлеровской коалиции), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Քաղաքի տեսարժան վայրերից մեկն է։ Տեղադրվել է 2005 թվականին Պոկլոննայա բլրի վրա` Հաղթանակի զբոսայգում։

Picto infobox architecture.png
Հակահիտլերյան դաշինքի մասնակից երկրների հուշարձան
Памятник Воинам-интернационалистам на Поклонной горе. - panoramio.jpg
Հակահիտլերյան դաշինքի մասնակից երկրների հուշարձանը
Կոորդինատներ55°43′45″ հս․ լ. 37°30′03″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է2005
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էՄիխայիլ Պերեյասլավեց,
Սերգեյ Շչերբակով,
Սալավատ Շչերբակով
Ներկա վիճակըԿանգուն
Հուշարձանի տեսքը հետևից

ՊատմությունԽմբագրել

Հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 2005 թվականի մայիսի 7-ին Պոկլոննայի բլրի վրա` Պարտիզանների ծառուղում, ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի։ Արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ԱՊՀ երկրների դեսպանները և այլք։ Վ. Պուտինը, Ս. Իվանովը և Յ. Լուժկովը մեխակներ են դրել հուշարձանի մոտ[1]։

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Միխայիլ Պերեյասլավեցը, Սերգեյ Շչերբակովը, Սալավատ Շչերբակովը, ճարտարապետ Ալեքսանդր Կուզմինը։

ՆկարագրությունԽմբագրել

Հակահիտլերյան դաշինքի մասնակից երկրների հուշարձանը 20-մետրանոց սպիտակ մարմարից պատրաստված ստելա է, որի գագաթին ՄԱԿ-ի ոսկեզօծ խորհրդանշանն է։ Հուշարձանի հիմքի մոտ տեղադրված է պատվանդան, որի վրա տեղադրված են ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի չորս զինվորների բրոնզե պատկերաքանդակները։ Զինվորների նախատիպեր են ծառայել արխիվներից վերցված իրական զինվորների լուսանկարները։ Որպես հուշահամալիրի մուտքի ձևավորում ծառայում են հակահիտլերյան դաշինքի 16 երկրների դրոշները։ Ստելայի առջև տեղադրված են երկու գրանիտե խորանարդներ, որոնց վրա փորագրված է հակահիտլերյան դաշինքի և ՄԱԿ-ի ձևավորման մասին հիմնական տեղեկությունը[2]։

ԾանոթագրություններԽմբագրել