Հախնազարյանց եղբայրների տուն (Արամի փողոց)

Հախնազարյան եղբայրների տուն, բնակելի տուն Երևանում, որ պատկանել է «Ս. Հախնազարյանց, Գ. Աբիյանց, Ա. Ներսեսյանց և ընկ.» առևտրի տան համասեփականատերեր Սարգիսին և Թադևոսին։

Շենք խմբագրել

Սենյակները երկշարք են, գտնվում են գլխավոր մասնաշենքում, բակային ճակատային մասերում գտնվում են պատկերասրահներ (միջին լայնությունը` 2.5 մ)։ Հիմնական ծավալն ունի ուղղանկյան ձև (19.8 X 11.3): Տունը երկհարկանի է, վերին հարկում գտնվում է բնակելի սենյակների համալիրը։ Փողոցի կողմից բացվող առաջին հարկում են տեղակայված խոհանոցը, պահեստները, խորդանոցը, մառանները։ Շինությունն ունի հարավ-արևմտյան ուղղությամբ դեպի փողոց նայող սրահ (50 քմ, առաստաղների բարձրությունը` 3.9 մ) և 3.1 X 1.95 մ չափսերով բալկոն, որոնք հիմնված են շենքի կենտրոնական առանցքի վրա։ Շենքն ունի նախագծի Г-աձև համակարգ[1]։

Բակ խմբագրել

Բակային, հարավ-արևմտյան ճակատը համաչափ է` վերին լուսամուտախորշերի և պատերի միջին հատվածների` դարպասների ու պաշտգամբի հետ համաչափության շնորհիվ։ Փակ փայտե պատշգամբը, որ գերիշխող դիրք ունի ողջ շինության վրա, դիմային մասում երկթև է՝ կանգնած կամարների վրա։

Քիվերն ու աստիճանները զարդարված են ինքնատիպ, ավանդական նախշերով։

Դիմային պատը զարդարված է ժապավենաձև փորագրություններով, որոնք հարթությունը բաժանում են երկու կողային ու կենտրոնական մասերի։ Նմանատիպ, սակայն ավելի լակոնիկ է հարավ-արևմտյան պատի դեկորատիվ-ճարտարապետական լուծումը։ Բակային, հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան ճակատամասները կազմված են փայտե պատկերասրահներից, որոնք կառուցված են երկրաչափական ճշգրիտ ձև ունեցող սյուների վրա։

«Հին Երևան» ծրագիր խմբագրել

Հախնազարյան եղբայրների տունը նախատեսվում է վերականգնել «Հին Երևան» ծրագրի շրջանանում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. М. Гаспарян, Архитектура Еревана XIX-Начала XX века, Ереван, 2008, (էջ 70)
  2. «Հին Երևան» նախագծի շրջանակում կվերականգնվի Աֆրիկյանների տունը