Հալոգեն ապարներ, նստվածքային ապարներ, որոնք առաջանում են լուծույթներից՝ բյուրեղացման ճանապարհով ՝ հալոգենեզի ընթացքում։ Հալոգեն ապարներ, լայնորեն տարածված են և նստվածքային ապարների հիմնական տիպերից են։ Հալոգեն ապարների գլխավոր բաղադրամասերն են՝ մեկ կամ մի քանի հեշտ լուծվող աղեր ուտի գեն դժվար լուծվող միներալների (կարբոնատների են) և տերիգեն նյութի խառնուրդներով։ Հալոգեն ապարներ են հալիտային (կազմված են հալիտից), սիլվինիտային (հալիտի հետ առկա Է սիլվին), կառնալիտային (կառնալիտ, հալիտ), գիպսային (գիպս), բազմամիներալային (լանգբեյնիտ, կաինիտ, սիլվին, հալիտ) ապարները։ Հալոգեն ապարներ աչքի են ընկնում արտաքին ազդակների, հատկապես ջրի նկատմամբ նվազ կայունությամբ, հեշտությամբ լուծվում են և քայքայվում։ Հալոգեն ապարներ երբեմն անվանում են նաև աղային ապարներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 50