Հազարբեգ

արական անձնանուն

Հազարբեգ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն հազար և թուրքերեն beg բառերից։ Նշանակում է «հազարի վրա իշխող»։ Հիշատակվել է 13-17-րդ դարերում[1]։

Հազարբեգ
Հազարբեգ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունհազարի վրա իշխող
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Հազարբեգ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Հազարբեկ, հիշատակված է 1066 թվականին Շիրակի Արալըխ գյուղի ամրոցի խանգարված արձանագրության մեջ[2]։
  • Հազրպեկ, որդի Սասնայի, որդի Խավռաս իշխանաց իշխանի։ Թայիկի հետ միասին 1269 թվականին կալվածք են նվիրել Հոռոմոսի վանքին[3][4]։
  • Հազարբեկ, եղբայր Ամիրբեկի, երկուսն էլ որդիք Սահմադինի, որ 1288 թվականին հիշատակված է որպես պարոն՝ Օշականի արձանագրության մեջ[5][6]։
  • Հազարբեկ, որդի Բուրթելի, ով 1445 թվականին Խլաթում Աստվածատուր գրչին գրել տվեց մի Հայսմավուրք[7]։
  • Հազարբեկ, հիշատակված է 1447 թվականին Շնոխոր Սուլդանի հետ՝ Ռշտունյաց Գանձակ գյուղի մոտ Սուրբ Գեորգ եկեղեցու դռան արձանագրության մեջ[8]։
  • Հազարբեկ, հայր Կիրակոս Սարփեցու, ով գնի միջնորդ էր տանուտեր Էդիլշահի և Հովհաննես գրչի միջև, Արծկե 1463[9]։
  • Հազարբեկ պարոն, որդի Խնդուբեկի և Շիրազխաթունի, որ 1470 թվականին նորոգել տվեց մի Ավետարան[10]։
  • Հազարբեկ, որդի Ավետիսի և եղբայր Խոջա Միրիջանի, որ Հակոբ կրոնավորին Աղթամարում 1493 թվականին գրել տվեց մի Ավետարան[11]։
  • Ավելի ուշ ժամանակի հիշատակություններն են՝ Ղզարբեկ, իգական անուն, 1579[12], Հազարբեկ՝ 1651[13], Հազրպեկ՝ 1655[14], Հազիպեկ՝ 1673[15], Հազարբեկ՝ թվականն անհայտ[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 9-10 — 742 էջ։
  2. Ալիշան, Շիրակ, էջ 8
  3. Արձանագրություն Շիրակ 28
  4. Յովսէփեան «Նիւթեր և ուս․ Ա․ 18»
  5. Շահխաթ․ Բ․ 79
  6. Այրարատ 190
  7. Թորոս աղբ․ Բ․ 306
  8. Նօտարք 155
  9. Ձեռագիր Վենետիկ Ա․ 621
  10. Թորոս աղբ․, Բ․ 356
  11. Ձեռագիր Վասպուրական 520
  12. Ձեռագիր Վասպուրական 689
  13. Ձեռագիր Վենետիկ Ա․ 302
  14. Թորոս աղբ, Բ․ 372
  15. Ձեռագիր Վենետիկ, Ա․ 345
  16. Ձեռագիր Նոր Բայազետ 43 բ