ՀՊՃՀ Տրանսպորտային համակարգերի դեպարտամենտ

ՀՊՃՀՏրանսպորտային համակարգերի ֆակուլտետը ստեղծվել է 1985 թ.-ին, որի առաջին դեկանն էր Հենրիկ Քոչինյանը, 1990-2006 թթ. ֆակուլտետի դեկանն է եղել դոցենտ Գագիկ Մուսայելյանը, 2006-2007 թթ.` դոցենտ Պարգև Բալջյանը, ներկայումս ֆակուլտետի դեկանն է Գագիկ Մուսայելյանը։

Ընդհանուր տեղեկատվություն խմբագրել

Ֆակուլտետն ունի 3 ամբիոն` ավտոմոբիլների, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպման, ճանապարհաշինարարական մեքենաների պնևմահիդրոսարքավորումների և հիդրավլիկայի, որտեղ դասավանդում են 15 դոցենտ, 17 ասիստենտ և ավագ դասախոս։ Ֆակուլտետի 32 դասախոսներից 18-ը (57%) ունեն գիտական աստիճան։ Կրթական 3 ծրագրերի 3 մասնագիտությունների գծով ֆակուլտետում սովորում են 492 ուսանող, 20 մագիստրանտ, 5 ասպիրանտ։

Ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են՝ ավտոմայրուղային փոխադրումներ, ճանապարհային երթևեկության անվտանգ կազմակերպում, ավտոմոբիլների ագրեգատների հաշվարկման մեթոդների մշակում, բարձունքային պայմաններում ավտոտրակտորային դիզելների հզորության կորստի փոխհատուցման և տուրբոներմղման դեպքում դրանց արդյունավետ ցուցանիշների բարելավման ուղիների հետազոտում։

Արտաքին հղումներ խմբագրել

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կայք էջը Արխիվացված 2011-10-03 Wayback Machine