ՀՀ ճմակարբոնատային հողեր

ՀՀ ճմակարբոնատային հողեր, կազմում են Հայաստանի տարածքի 0,6 %-ը (15 հազար հա), փոքր զանգվածներով հանդիպում են Տավուշի, Սյունիքի մարզերում։

Ձևավորվել են անտառային գորշ և դարչնագույն հողերի փոխանցման գոտում՝ կարբոնատներով հարուստ նստվածքների, հողմահարված նյութերի վրա։ Զբաղեցնում են անտառային հողատիպերի տարածքի միայն 2,1 %-ը։ Տվյալ հողատիպի սահմաններում առանձնանում են կրազուրկ և կարբոնատային ենթատիպերը։

Օգտագործում

խմբագրել

Ճմակարբոնատային հողերի տափաստանացված տեսակներն օգտագործվում են որպես խոտհարք, արոտավայր, մասամբ՝ նաև վարելահող։

Նկարագրություն

խմբագրել
  • Հումուսի պարունակությունը 7,5-11% է
  • վերին շերտում ունեն չեզոք (pH=7,0-7,4)
  • ստորինում՝ հիմնային (pH=7,8-8,5) ռեակցիա
  • հողալկալի հիմքերով հագեցած
  • միջին և միջինից բարձր կլանունակություն (37-56 մգ/էկվ)
  • կավային և կավավազային մեխանիկական կազմ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։