Առևտրային բանկեր 1991 թվականին ՀՀ տարածքում գործել են 39, 1992 թվականին՝ 51, 1993 թվականին՝ 58 առևտրային բանկեր (ընդհանուր կապիտալը՝ 283 միլիոն դրամ), 62 գրավատուն և 7 ապահովագրական ընկերություններ։ Անդամակցող բանկերի շահերը պաշտպանելու նպատակով 1995 թվականին հիմնվել է Հայաստանի բանկերի ընկերակցությունը (նախագահ՝ Տ. Սարգսյան՝ 1995-1998), որը 1998 թվականին վերածվել է Հայաստանի բանկերի միության։ Կենտրոնական բանկի շենքը Երևանում (1931, մարտ՝ Նիկոլայ Բան) Ներկայումս ՀՀ-ում գործում են 21 առևտրային բանկեր՝ 405 մասնաճյուղերով։ Բանկերի ընդհանուր կապիտալը 318,9 միլիարդ դրամ է, ընդհանուր ակտիվները՝ 1 տրլն 560 միլիարդ դրամ, ընդհանուր պարտավորությունները՝ 1 տրլն 241 միլիարդ դրամ։1

ՀՀ ֆինանս, շուկայում ներառված են նաև 32 վարկային կազմակերպություններ՝ 60 մասնաճյուղերով, 11 ապահովագրական ընկերություններ և 5 ապահովագրական միջնորդներ (բրոքեր), ՀՀ արժեթղթերի շուկայի մասնակիցները՝ 8 ներդրումային ընկերություններ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան և «Նասդաք ՕէմԷքս Արմենիա» ԲԲԸ-ն, 116 գրավատուն, 239 արտարժույթի առք ու վաճառք իրականացնող փոխանակման կետեր, արժութային հայ գործառուի գործունեությամբ զբաղվող 2 իրավաբան, անձինք, դրամ, փոխանցումներ իրականացնող 10 ընկերություն, վճարային 6 գործիք, վճարահաշվարկային փաստաթղթերի ընթացարկում (պրոցեսինգ) և հաշվանցում (քլիրինգ) իրականացնող 1 կազմակերպություն, 15 հաշվետու թողարկողներ։ 2011 թվականի սեպտեմբեր 7-ին Երևանում բացվել է Համահայկական բանկը (գլխավոր գործադիր տնօրեն՝ Վահրամ Ներսիսյանը), որը ֆինանսավորելու է համահայկական նշանակության նորարար, նախագծերը, որոնք իրականացնում են համահայկական ցանցի անդամ-մասնակիցներն աշխարհի ցանկացած կետում։ Բանկի հեռահար նպատակը հզոր տեղեկատվական ցանցի վրա հիմնված գործարար կապերի ստեղծումն է։ Համահայկական բանկի կանոնադրական կապիտալը մոտ 100 միլիոն դոլար է, որի 20 %-ը տրամադրել է ՀՀ Կառավարությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։