ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանն նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ, ՀՀ ՊՆ ՆԱԴ, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության աշխատակազմից դուրս առանձնացված ստորաբաժանում, որն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման, նախարարության գնումների գործընթացի, ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպման ու վերահսկողության գործառույթներ[1]։ Դեպարտամենտն ստեղծվում, վերակազմակերպվում, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ ՀՀ ՊՆ ՆԱԴ-ը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ներկայացմամբ[1]։

ԿառավարումԽմբագրել

ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կառավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը։ Դեպարտամենտի անմիջական կառավարումն իրականացնում է դեպարտամենտի պետը, ով նախարարի տեղակալն է, որին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը[1]։ Դեպարտամենտն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ։ Դեպարտամենտի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը[1]։

Դեպարտամենտի պետԽմբագրել

ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետն իր գործունության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով, այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։ Դեպարտամենտի պետը պատասխանատու է դեպարտամենտի առջև դրված խնդիրները լուծելու, ինչպես նաև զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման ու պատասխանատվության միջոցների կիրառման, դրանց` օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար[1]։ Դեպարտամենտի պետը հաշվետու է ՀՀ Պաշտպանության նախարարին։ Դեպարտամենտի պետն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը։ Դեպարտամենտի պետի տեղակալը, դեպարտամենտի պետի բացակայության դեպքում և նրա հանձնարարությամբ, կատարում է դեպարտամենտի պետի պարտականությունները[1]։ ՀՀ ՊՆ ՆԱ պետը[1].

  1. ապահովում է դեպարտամենտի նպատակներից և խնդիրներից բխող գործառույթների իրականացումը.
  2. համակարգում է իր պատասխանատվության ներքո գտնվող բնագավառներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը.
  3. իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
  4. իր իրավասության սահմաններում նախարարին առաջարկություններ է ներկայացնում պաշտպանության ոլորտի զարգացմանը և կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի վերանայման վերաբերյալ.
  5. իր իրավասության սահմաններում նախարարին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում պաշտպանության ծախսերի, նախարարությանը հատկացված միջոցների ծախսման կարգի, դրանց հաշվառման և հաշվետվության վերաբերյալ.
  6. նախարարին առաջարկություններ է ներկայացնում պետական և զորահավաքային պահուստի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման և փոխարինման ծրագրերի վերաբերյալ.
  7. նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր պատասխանատվության ներքո գտնվող բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
  8. նախարարի հաստատմանն է ներկայացնում դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները.
  9. նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության նյութատեխնիկական ապահովման տարեկան գնման պլանը.
  10. ապահովում է իր պատասխանատվության ներքո գտնվող բնագավառներում նախարարի հրամանների և ցուցումների նկատմամբ վերահսկողությունը, արդյունքների մասին զեկուցում նախարարին.
  11. նախարարին առաջարկություններ է ներկայացնում դեպարտամենտի քաղաքացիական հատուկ ծառայության և այլ պաշտոններում պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ.
  12. իր իրավասության սահմաններում կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
  13. իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ։

ԼիազորություններԽմբագրել

Դեպարտամենտի լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով[1]։

Դեպարտամենտն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող[1]։

Նպատակները և խնդիրներըԽմբագրել

ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նպատակներն են[1].

  1. զինված ուժերի մարտունակությունն ապահովող անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների և այլ գույքի կենտրոնացված մատակարարումը.
  2. ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը։

ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի խնդիրներն են[1].

  1. զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով ապահովելը.
  2. զինված ուժերը կենսագործունեության համար անհրաժեշտ պարենային, իրային և վառելիքաքսուքային միջոցներով ու դրանց օգտագործման և պահպանման համար տեխնիկական սարքավորումներով ապահովման կազմակերպումը.
  3. ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ապահովումը.
  4. սպառազինության և ռազմական տեխնիկայի պլանային վերականգնողական աշխատանքների կազմակերպումը.
  5. սպառազինության և ռազմական տեխնիկայի ու դրանց առանձին հանգույցների և սարքավորումների արդիականացման համար գիտափորձարարական աշխատանքների պլանավորումը` օգտագործելով ռազմաարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտատեխնիկական հնարավորությունները։

ԳործառույթներԽմբագրել

ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի գործառույթներն են[1].

  1. ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման վերաբերյալ առաջարկություններ մշակելը.
  2. օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով զինված ուժերի համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, ինչպես նաև նյութական պաշարների արտադրության և գնումների կազմակերպումը.
  3. զինված ուժերի համար սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ գույքի պահպանության, շահագործման, արդիականացման ու վերանորոգման աշխատանքների իրականացման կազմակերպումը.
  4. զինված ուժերի համար անհրաժեշտ քանակությամբ զենքի և զինամթերքի, սպառազինության, ռազմական տեխնիկայի, պարենի ու այլ նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի անձեռնմխելիության պաշարների ստեղծման կազմակերպումը.
  5. նախարարի հանձնարարությամբ ռազմատեխնիկական ոլորտում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցումը, օրենքով սահմանված կարգով պաշտպանության ոլորտի ռազմատեխնիկական համագործակցության միջգերատեսչական պայմանագրերի կնքումը.
  6. իր իրավասության սահմաններում քաղաքացիական իրավահարաբերություններին մասնակցելը.
  7. ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի մշակմանը մասնակցելը.
  8. դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները մշակելը.
  9. նախարարության նյութատեխնիկական ապահովման տարեկան գնման պլանը մշակելը.
  10. ռազմական տեխնիկայի, սպառազինության և այլ նյութական միջոցների կուտակման ու պահպանման կազմակերպումը և ապահովումը.
  11. ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպություններում գիտական, գյուտարարական և նորարարական աշխատանքների ղեկավարումը.
  12. օրենքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթների իրականացումը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել