ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ

Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը հիմնադրվել է 1928 թ. Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտի կազմում՝ որպես անասնաբուժական ֆակուլտետ։ Իսկ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը ստեղծվել է 1930 թ., ապա 1932 թ. տեղափոխվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ։ 1994 թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորումից հետո ֆակուլտետը վերանվանվեց անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետ, իսկ 2003 թ. երկու ֆակուլտետների միավորմամբ կազմավորվեց անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը։ 2006 թ.-ից ֆակուլտետը ղեկավարում է անաս.գ.դ., պրոֆեսոր Ա.Վ. Վարդանյանը։

Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում 3 մասնագիտությունների գծով՝

  • Անասնաբուժություն
  • Անասնաբուծություն
  • Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն։