Կրասնոյարսկի երաժշտական թատրոն

Կրասնոյարսկի երաժշտական թատրոն, ստացիոնար ռեպերտուրային թատրոն։ Ներկայացումների բազմազանությունն իր մեջ ընդգրկում է մեծաթիվ ժանրեր, դասական օպերետայից մինչև ռոք-օպերա և մյուզիքլ։

Կրասնոյարսկի երաժշտական թատրոն
Տեսակթատրոն և օպերային թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԿրասնոյարսկ
Հիմնադրման ամսաթիվփետրվարի 20, 1959
Կայքmuztk.ru
 Krasnoyarsk Musical Theatre Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

1930 թվականին տեղի է ունեցել Կրասնոյարսկի երաժշտական կոմեդիայի թատրոնի բացման առաջին փորձը։ Գոյություն ունենալով երկու խաղաշրջան` 1932 թվականին թատրոնը կոսմոպոլիտիզմի կռվի ալիքի ներքո փակվել է։

1950 թվականին թատրոնը փակվել է[1]։ Թատերախմբի մնացած մասը տեղափոխվել է Իրկուտսկ։

1959 թվականի փետրվարի 20-ին կայացավ քաղաքի պատմության մեջ Կրասնոյարսկի երաժշտական կոմեդիայի թատրոնի արդեն երրորդ պաշտոնական բացումը Երկաթուղային մշակույթի պալատում։ Առաջին տնօրենը եղել է Ն.Գ. Լյապունովը։ Գլխավոր ռեժիսորը եղել է Յա. Մ. Կորնբլիտը, գլխավոր երաժշտավար` Ս. Ն. Բեդերակ։ Առաջին բեմադրությունը Իսահակ Դունաևսկու «Ազատ քամին» է եղել։

1965 թվականին Կրասնոյարսկի երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացվել է ԽՍՀՄ-ում երկրորդ մյուզիքլը` Ֆրեդերիկա Լոուի «Իմ հիասքանչ լեդի»-ն։ Վերակառուցումից առաջ այն խաղացանկում նշանակվել է որպես օպերետ։ Այդ ժամանակ թատրոնում ներկայացվել էին այնպիսի ներկայացումներ ինչպիսիք են Իմրե Կալմանի «Մարիցա»-ն, Ֆրանց Լեգարայի «Գնչուական սերը» և «Ուրախ այրի»-ն, Ջերոմ Քերաի «Միսսիսիպիի ծաղիկ»-ը։

1981 թվականին թատրոնի շենքը վերականգման պատճառով փակվել է։ Թատերախումբը ստիպված էր տեղափոխվել կոմբայնաշինարարների մշակույթի Պալատ, որը ուներ փոքր բեմ և ավելի նեղ շինություններ։ Հենց կոմբայնաշինարարների ДК բեմում ներկայացվել են առաջին փորձարարական ռոք-օպերաները` Եվգենիա Լապեյկոի «Աղջիկը և մահը» և Լեոնիդ Վոլոխայի «Պրոմեթևս»։

1991 թվականին թատրոնը տեղափոխվեց նոր, վերակառուցված շենք Ռուսական ակադեմիայի արվեստի թղթակցի անդամ, Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ, Կրասնոյարսկ քաղաքի հարգարժան քաղաքացի` Արեգ Դեմիրխանովի նախագծով։

2006 թվականին թատրոնում հայտնվեց Փոքր դահլիճը։

2008 թվականի հունիսին Կրասնոյարսկի պետական երաժշտական կոմեդիայի թատրոնը վերակազմավորվել է Կրասնոյարսկի երաժշտական թատրոն։

Մրցանակներ

խմբագրել

11-րդ միջազգային «Ոսկե դյուցազն» թատերական ֆորումում 4-րդ Արվեստի սլավոնական ֆորումի շրջանակներում Կրասնոյարսկի երաժշտական թատրոնը ստացել է ֆորումի գլխավոր մրցանակը` մեծ «Ոսկե դյուցազն» և դիպլոմ` «Արքայորդի» ներկայացման համար[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «МУЗЫКАЛЬНЫЕ ТЕАТРЫ В СИБИРИ | Энциклопедия Сибири». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  2. Спектакль красноярского театра получил Гран-при фестиваля «Золотой Витязь» / Новости / Newslab.Ru

Արտաքին հղումներ

խմբագրել