Կրասնի Սուլինի մշակույթի շրջանային պալատ

մշակույթի պալատ Կրասնի Սուլինում

Կրասնի Սուլինի մշակույթի շրջանային միջբնակավայրային պալատ (ռուս.՝ Межпоселенческий Красносулинский Районный Дворец культуры), Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի մշակութաժամանցային կենտրոն։ Գտնվում է քաղաքի Սոցպոսյոլոկ միկրոշրջանում, հասցեն՝ Կուլտուրայի փողոց, 1։

Կրասնի Սուլինի մշակույթի շրջանային միջբնակավայրային պալատ
ռուս.՝ Межпоселенческий Красносулинский Районный Дворец культуры
Տեսակմշակույթի պալատ
ՎայրՌոստովի մարզ,
Կրասնի Սուլինի շրջան,
Կրասնի Սուլին
ԵրկիրՌուսաստան
 Palace of Culture in Krasny Sulin Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Կրասնի Սուլինի մշակույթի շրջանային միջբնակավայրային պալատը քաղաքի մշակութային և ժամանցային կենտրոնն է։ Մշակույթի պալատում գործում է 28 ակումբային կազմավորում. ստեղծվել են գեղարվեստական ինքնագործունեության խմբեր, երեխաների և երիտասարդության ստեղծագործության խմբակներ, ժողովրդական երգի ու պարի խմբեր։ Դրանցից հինգը կրում է պատվավոր «Ժողովրդական» կոչումը։ Այստեղ անցկացվում են համերգներ, փառատոներ, մրցույթներ, քաղաքային տարբեր զանգվածային և հանդիսավոր միջոցառումներ[1]։

1989 թվականին այստեղ հիմնադրվել է քաղաքում սիրված Վետերանների ժողովրդական երգչախումբը։ Ստեղծման օրվանից խումբը հռչակ է ձեռք բերել, համերգային ծրագրերով շրջել է ամբողջ շրջանով, դարձել է գյուղերի և քաղաքի ձեռնարկությունների ցանկալի հյուրը[2]։

2007 թվականին երգչախումբը պարգևատրվել է Ռոստովի մարզի նահանգապետի դիպլոմով և դրամական մրցանակով։ Երգչախումբը մի քանի անգամ արժանացել է դիպլոմների, պատվոգրերի, Կրասնի Սուլինի շրջանի վարչակազմի շնորհակալագրերին[2]։

Մշակույթի պալատում գործում է նաև պատմագավառագիտական թանգարան, որի հավաքածուում կա մոտ 500 ցուցանմուշ։ Թանգարանի ընդհանուր տարածքը 124,4 մ² է, ֆոնդերի պահպանման տարածքը՝ 45,9 մ²[3]։

Պալատի հեռավորությունը քաղաքի կենտրոնից 257 մետր է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Красносулинский районный дворец культуры». Վերցված է 2019 Մարտ 29-ին.
  2. 2,0 2,1 «РДК. Хор ветеранов». Վերցված է 2019 Մարտ 29-ին.
  3. «Музейная коллекция». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 Մարտ 29-ին.