Յուրի Կվաշնին
(Վերահղված է Կվաշնին Յուրիից)
Յուրի Կվաշնին (ռուս.՝ Юрий Алексеевич Квашнин , նոյեմբերի 24, 1964, Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 10, 2011), ԽՍՀՄ գեղասահորդ, 1983 թվականի ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, 1984 թվականի ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն պատանիների կարգում (1982 և 1983), 1984 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից զուգասահք ձևում[1]։
Յուրի Կվաշնին | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Юрий Квашнин |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 24, 1964 |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ՝ | նոյեմբերի 10, 2011 (46 տարեկան) |
Կենսագրություն խմբագրել
Հանդես է եկել զուգասահքում Մարինա Ավստրիյսկայայի հետ։ 1982 և 1983 թվականների Աշխարհի առաջնություններին պատանիների կարգում զույգը դարձել է աշխարհի չեմպիոն, 1983 թվականին՝ ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր և ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր`1 984 թվականին։ 1984 թվականի Օլիմպիական խաղերում զույգը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։
ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ։
Սպորտային ձեռքբերումներ խմբագրել
Մրցումներ/Մրցաշրջան | 1981–82 | 1982–83 | 1983–84 |
---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 9 | ||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 5 | 5 | |
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում | 1 | 1 | |
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 3 | 2 | |
NHK Trophy | 3 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Yury Kvashnin». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին.