Կոֆեինի ցիտրատ, դեղորայք, որը վաճառվում է մասնավորապես Cafcit ապրանքանիշի ներքո։ Օգտագործվում է անհաս նորածինների մոտ շնչառության խթանման նպատակով[1]։ Հատկապես տրվում է այն երեխաներին, ովքեր ծնվել են մինչև 35 շաբաթական հասակում կամ քաշը փոքր է 2 կիլոգրամից[2]։ Դեղորայքը ներմուծվում է դանդաղ ներերակային ներմուծման կամ էնտերալ (բերանի միջոցով) ճանապարհով[1]։

Կոֆեինի ցիտրատ
Կլինիկական տվյալներ
Վաճառքային անվանումներCafcit, Gencebok, Cafnea
Նույնացուցիչներ
CAS համար69-22-7
PubChem CID6241
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.125.472 Խմբագրել Վիքիդատայում

Կողմնակի ազդեցություններից են՝ կերակրման խնդիրները, սրտի զարկերի հաճախականության բարձրացումը, արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակը, նեկրոզացնող էնտերոկոլիտը և երիկամային անբավարարությունը[1][2]։ Խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել արյան մեջ կոֆեինի մակարդակը[1]։ Հաճախ անվանում են կոֆեինի կիտրոնաթթվային աղ[3]։ Անվանումից արդեն պարզ է դառնում, որ բաղկացած է երկու բաղադրիչներից[4]։ Կոֆեինի ցիտրատը պատկանում է քսանտինային դեղամիջոցների ընտանիքին[2]։ Այն գործում է ուղեղի շնչառական կենտրոնների խթանման միջոցով[1]։

Կոֆեինը հայտնաբերվել է 1819 թվականին[5]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղամիջոցների ցանկում է[6]։ Ներերակային տարբերակը կարելի է ներմուծել նաև բերանի միջոցով[7]։

2020 թվականի հունիսին Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) մարդու օգտագործման համար նախատեսված դեղամիջոցների կոմիտեն առաջարկել է հաստատել Gencebok-ի օգտագործումը[8]։ Դեղորայքի օգտագործումը Եվրոպական միության կողմից հաստատվել է 2020 թվականի օգոստոսին[9]։

Բժշկական օգտագործում խմբագրել

Ընդհանուր առմամբ կոֆեինի ցիտրատը 28-32 շաբաթական հասակում կամ մինչև 28 շաբաթականը ծնված նորածինների մոտ օգտագործվում է անհասների ապնոէների կանխարգելման նպատակով[2][10]։ Այն ունի ավելի քիչ կողմնակի ազդեցություններ, քան թեոֆիլինը[2]։

Կոֆեինը ասթմայի ժամանակ բարելավում է շնչուղիների ֆունկցիան՝ արտաշնչման տարողականության ծավալը (FEV1) ավելացնելով 5%-ից մինչև 18%-ով, և այս ազդեցությունը տևում է մինչև չորս ժամ[11]։

Մեխանիզմ խմբագրել

Պահանջվող դեղաչափ ստանալու համար անհրաժեշտ է ավելի մեծ չափաբաժնով ցիտրատ, քան կոֆեին[7]։ Բուժիչ ազդեցության դեպքում կոֆեինի և ցիտրատ աղի հարաբերակցությունը սովորաբար 1:2 է[7]։ Հետևաբար դեղաչափը պետք է հստակեցնել[7]։

Արտադրություն խմբագրել

Դեղը պատրաստվում է անջուր կոֆեինը կիտրոնաթթվի մոնոհիդրատի և նատրիումի ցիտրատի դիհիդրատի հետ համատեղելով։ Կոֆեինի ցիտրատի կոկրիստալները կարող են ընդունել առնվազն երկու անջուր պոլիմորֆ ձևեր[4][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Caffeine; Caffeine and Sodium Benzoate Injection; Caffeine Citrate». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 World Health Organization (2009). Stuart MC, Kouimtzi M, Hill SR (eds.). WHO Model Formulary 2008. World Health Organization. էջ 485. hdl:10665/44053. ISBN 9789241547659.
  3. Donn, Steven M.; Sinha, Sunil K. (2012). Manual of Neonatal Respiratory Care (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 457. ISBN 9781461421559. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 Smit, Jared P.; Hagen, Eric J. (2015 թ․ մարտի 1). «Polymorphism in Caffeine Citric Acid Cocrystals». Journal of Chemical Crystallography (անգլերեն). 45 (3): 128–133. doi:10.1007/s10870-015-0573-3. ISSN 1572-8854. S2CID 96712417.
  5. Brown, Nathan (2015). In Silico Medicinal Chemistry: Computational Methods to Support Drug Design (անգլերեն). Royal Society of Chemistry. էջ 20. ISBN 9781782621638. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Ainsworth, Sean B. (2014). Neonatal Formulary: Drug Use in Pregnancy and the First Year of Life (անգլերեն) (7 ed.). John Wiley & Sons. էջ 120. ISBN 9781118819517. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. «Gencebok: Pending EC decision». European Medicines Agency (EMA). 2020 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  9. «Gencebok EPAR». European Medicines Agency (EMA). 2020 թ․ հունիսի 19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  10. «NIH-funded research leads to pediatric labeling updates for doxycycline, clindamycin and caffeine citrate». National Institutes of Health (NIH) (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 2. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
  11. Welsh EJ, Bara A, Barley E, Cates CJ (2010 թ․ հունվար). «Caffeine for asthma» (PDF). Cochrane Database Syst Rev. 2012 (1): CD001112. doi:10.1002/14651858.CD001112.pub2. PMC 7053252. PMID 20091514.

Արտաքին հղումներ խմբագրել