Կուզնեցովի երկրաչափ թիթեռ

Կուզնեցովի երկրաչափ թիթեռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Երկրաչափ թիթեռներ
Տեսակ Կուզնեցովի երկրաչափ թիթեռ
Լատիներեն անվանում
Ortholitha kuznetzovi


Կուզնեցովի երկրաչափ թիթեռ (լատին․՝ Ortholitha kuznetzovi), երկրաչափ թիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Թիթեռ է, որի թևերի բացվածքը 19 մմ է։ Առջևի թևերի հետին եզրից սկիզբ առնող տրամակապը չի հասնում թևի առջևի եզրին, գագաթը բաց գունավորված աղեղնաձև զոլով է։ Ավելի բաց գունավորված միջին բջջի գագաթին տեղադրված է երկար նեղ բիծ։ Մուգ մոխրագույն թեփուկներով պատված հետին թևերն ավելի միատարր են գունավորված և ունեն փոքր միջին բիծ։ Ծոպերը միագույն են՝ թույլ արտահայտված թևի նախշով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի է Երևան քաղաքից (հավաքված է կենդանաբանական և բուսաբանական այգիներում) և Կոտայքի մարզից (Ծաղկաձոր քաղաքի շրջակայք)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրելավայրերը հայտնի չեն։ Թիթեռները թռչում են դեպի լույսի աղբյուր։ Տալիս է երկու սերունդ, թիթեռները թռչում են մայիսին և սեպտեմբերին։

Կենսաբանական այլ առանձնահատկություններ հայտնի չեն[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Հազվադեպ են հանդիպում, հայտնի են եզակի հայտնաբերումներ։

Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.