Կորած սպիտակ կնոջ համախտանիշ

Կորած սպիտակ կնոջ համախտանիշ, սոցիոլոգների[1] և զանգվածային լրատվամիջոցների ուսումնասիրությամբ զբաղվողների կողմից օգտագործվող տերմին, որով կոչվում է երիտասարդ, սպիտակամորթ ու հարուստ աղջիկների անհետանալու դեպքի չափազանց լուսաբանումը լրատվամիջոցներով, հատկապես հեռուստատեսությամբ[2]։ Այդպիսի դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեծ Բրիտանիայում։ Ֆենոմենը պայմանավորված է զանգվածային լրատվամիջոցների մեծ ուշադրությամբ, ինչին արժանանում են հարուստ ընտանիքներից սերող աղջիկների անհետացման դեպքերը, այնինչ տղամարդկանց, սևամորթ կանանց ու համեմատաբար աղքատ դասերի ներկայացուցիչների անհետացման դեպքերին լրատվամիջոցներն ավելի քիչ են ուշադրություն դարձնում[3][4]։

Բանաձև խմբագրել

Համախտանիշն արտահայտվում է պարզ բանաձևով.

անհետացում/սպանություն + զոհի գրավչություն + մաշկի սպիտակ գույն = ուշադրություն,

անհետացում/սպանություն + զոհի գրավչություն + ավելորդ քաշ + աֆրոամերիկացիներ/լատինաամերիկացիներ/ասիացիներ = անտեսում։

Զանգվածային հաղորդակցման միջոցների ուսումնասիրող պրոֆեսոր Քերոլ Լիբլերը ներկայացնում է ևս մեկ բանաձև անհետացման «ժողովրդականությունը» հաշվելու համար[5].

Y = ընտանիքի եկամուտ х (առևանգվածի գրավչություն ÷ մաշկի գույն)2 + առևանգման տևողություն х ԶԼՄ-ներում ողբացող ծնողների ներկայությունը3, որտեղ Y – հեռուստաեթերի րոպեներն են։

Պատմություն խմբագրել

Տերմինի հեղինակ է համարվում ամերիկացի հայտնի լրագրողուհի Գվեն Իֆիլը[4]։

Տերմինը լայն տարածում է ստացել ամերիկացի ուսանողուհի Նատալի Հոլոուեյի անհետացման գործից հետո, ով անհետացել էր 2005 թվականին Արուբա կղզում։

Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Չարլտոն Մաքվեյնը համախտանիշը բացատրում է այն փաստով, որ հանցագործությունների զոհ դարձած սպիտակ կանանց զանգվածային լրատվամիջոցներում գերիշխող դեր է տրվում, ինչը Արևմուտքի մշակույթում գոյություն ունեցող ռասայական հիերարխիայի արտահայտման մի ձև է[6]։

Թեև նախապես տերմինն օգտագործվել է անհետացման դեպքերի վերաբերյալ, հետագայում այն սկսել են օգտագործել նաև այլ հանցագործությունների լուսաբանման ժամանակ։ Կորած սպիտակ կնոջհամախտանիշն ԱՄՆ-ում հանգեցրել է հասարակական կարգի պահպանման միջոցառումների բազմաթիվ խստացումների, որ կատարվել են աջակողմյան կուսակցությունների նախաձեռնությամբ։ Այդ օրինագծերը կոչվել են անհետացած սպիտակամորթ կանանց պատվին, որոնք հետագայում գտնվել են մահացած կամ վիրավոր[7][8]։

Մուդին, Դորիսը և Բլեքվելը (2008)[9] եկել են այն եզրահանգման, որ ռասայից ու սոցիալական դիրքից բացի այնպիսի գործոններ, ինչպիսիք են գրավչությունը, քաշն ու երիտասարդ տարիքը, նույնպես նպաստում են նրան, որ զանգվածային լրատվամիջոցները որոշեն լուսաբանել կամ հեռուստաեթերի որոշակի ժամանակահատված հատկացնել տվյալ կնոջ անհետացման դեպքին։ Ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, որ սևամորթ կանանց անհետացման դեպքերը լուսաբանող լրագրողներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում զոհի բացասական կողմերին (ֆիզիկական բռնության դիմող տղամարդ կամ ծանր անցյալ), այնինչ սպիտակամորթ կնոջ դեպքում հաճախ ընդգծվում է նրա՝ օրինակելի կին է կամ դուստր լինելու հանգամանքը[10]։

Ազդեցությունը լրատվամիջոցների վրա խմբագրել

ԱՄՆ խմբագրել

Համաձայն ուսումնասիրությունների, որոնցում զանգվածային լրատվամիջոցներում անհետացած երեխաների մասին լուրերը համեմատվել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալների հետ, աֆրիկյան ծագում ունեցող երեխաների անհետացման մասին լուրերը մամուլում զգալիորեն ավելի քիչ են լուսաբանվել, քան ոչ աֆրիկյան ծագմամբ երեխաներինը։ Հաջորդ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ռասայական փոքրամասնությունները ներկայացնող աղջիկների անհետացման լուրերը լրատվամիջոցներում ամենաքիչը ներկայացվող խումբն են. ընդ որում, դրանք մյուսներին զիջում են զգալի տարբերությամբ[11]։

Կանադա խմբագրել

The Law and Society Association-ի հրապարակած հետազոտության համաձայն՝ հնդկացի աղջիկների անհետացման դեպքերը 27 անգամ ավելի քիչ են լուսաբանվել զանգվածային լրատվամիջոցներում, քան սպիտակամորթ կանանցը։ Նրանք նաև «ավելի քիչ ապրումակցողներ են ունեցել ու պակաս մանրամասն խորագրեր, հոդվածներ ու լուսանկարներ»[12]։

Մեծ Բրիտանիա խմբագրել

Լեստերի համալսարանի քրեագիտության պրոֆեսոր Իվոն Ջևկսը Ամանդա Դոուլերի սպանությունը, Սառա Փեյնի սպանությունը և Սոհեմյան սպանությունները ներկայացնում է որպես մամուլում լուսաբանման բացառիկ «արժանիներ» միջին դասի հեղինակավոր ընտանիքիների աղջիկների շարքում, ում ծնողները կարողացել են արդյունավետ օգտագործել լրատվամիջոցները[13]։

Ըստ պրոֆեսորի՝ Դամիոլա Թեյլորի սպանությունը, որ կատարվել էր փողոցում, սկզբում քիչ է լուսաբանվել. լրագրողները շեշտը դրել են փողոցային հանցագործության մակարդակի վրա և անտեսել զոհի անձը։ Անգամ երբ սպանված աղջկա հայրը Նիգերիայից ժամանել է Մեծ Բրիտանիա, որպեսզի պաշտոնական հայտարարություն անի լրատվամիջոցների համար ու ելույթ ունենա հեռուստատեսությամբ, հասարակության արձագանքը նույնիսկ մոտ չի եղել այն «զայրույթին ու տխրությանը, որ հետևել էին Սառայի, Միլլայի, Հոլիի ու Ջեսիկայի սպանություններին»[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Zachery Summers. «"Missing White Woman Syndrome and Its Consequences: An Empirical Investigation". Applied Quantitative Methods Workshop. NU Sociology». www.sociology.northwestern.edu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  2. «CNN.com - Anderson Cooper 360° Blog» (անգլերեն). edition.cnn.com. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  3. Robinson, Eugene (2005 թ․ հունիսի 10). «(White) Women We Love». The Washington Post (ամերիկյան անգլերեն). 0190-8286. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  4. 4,0 4,1 Cory L. Armstrong Media Disparity: A Gender Battleground. — Lexington Books, 2013-10-29. — 311 с. — ISBN 9780739181881
  5. Carol M. Liebler Me(di)a Culpa?: The "Missing White Woman Syndrome" and Media Self-Critique(անգլ.) // Communication, Culture & Critique. — ISSN 1753-9129. Архивировано из первоисточника 17 Հոկտեմբերի 2019.
  6. McKelvey, Tara (2013 թ․ մայիսի 9). «Cleveland abductions: Do white victims get more attention?». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  7. Stein, Sarah Land THE CULTURAL COMPLEX OF INNOCENCE: AN EXAMINATION OF MEDIA AND SOCIAL CONSTRUCTION OF MISSING WHITE WOMAN SYNDROME(անգլ.). — The University of Southern Mississippi, 2012-01-01.
  8. «Racial Politics in the US and the Figure of the White Lady» (անգլերեն). Psychology Today. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  9. Mia Moody-Ramirez The Invisible Damsel: Differences in How National Media Outlets Framed the Coverage of Missing Black and White Women in the Mid-2000s(անգլ.).
  10. «African American Women as Victims of Violence - Media - Utne Reader». Utne (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  11. Min, Seong-Jae, Feaster, John C. Missing Children in National News Coverage: Racial and Gender Representations of Missing Children Cases(անգլ.) // Communication Research Reports. — Т. 27. — ISSN 0882-4096.
  12. Gilchrist, Kristen Invisible Victims: Disparity in Print-News Media Coverage of Missing/Murdered Aboriginal and White Women. — 2008-05-27. Архивировано из первоисточника 6 Հոկտեմբերի 2013.
  13. 13,0 13,1 Yvonne Jewkes Media and Crime. — London: Sage Publications, 2004. — С. 52-53. — ISBN 0-7619-4765-5

Արտաքին հղումներ խմբագրել