Կորած երեխաների միջազգային օր
Կորած երեխաների միջազգային օր (անգլ.՝ International Missing Children Day), նշվում է յուրաքանչյուր տարվա մայիսի 25-ին, ի հիշատակ անհետ կորած երեխաների։
ՊատմությունԽմբագրել
Օր սահմանելու գաղափարըԽմբագրել
Կորած երեխաների հիշատակին նվիրված միջազգային օր սահմանելու գաղափարը ծագել է Ամերիկայում 1979 թվականի մայիսի 25-ին։ Այդ օրը դպրոցից տուն գնալու ճանապարհին անհետացել է 6-ամյա ամերիկացի Էվիան Փեյթսը (անգլ.՝ Etan Patz), որին հետագայում այդպես էլ չգտան։ Միայն 33 տարի անց 2012 թվականին Նյու Ջերսիի բնակիչ Պեդրո Էռնանդեսը խոստովանել է, որ ինքն է առևանգել և սպանել երեխային[1]։
Պաշտպան կառույցներԽմբագրել
Երեխայի անհետացումից չորս տարի անց՝ 1983 թվականի մայիսին, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Միացյալ Նահանգներում մայիսի 25-ը հայտարարեց Կորած երեխաների ազգային օր։ Հաջորդ տարի՝ 1984 թվականին, ԱՄՆ-ում հիմնադրվեց Կորած ու շահագործման ենթարկված երեխաների որոնումների ազգային կենտրոնը (անգլ.՝ National Center for Missing and Exploited Children, NCMEC)[2]։ 1997 թվականի մայիսին ամերիկյան նախաձեռնության օրինակով հիմնադրվեց Կորած ու շահագործման ենթարկված երեխաների որոնման միջազգային կենտրոնը (ICMEC), որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1999 թվականի ապրիլին Վաշինգտոնում՝ Մեծ Բրիտանիայի դեսպանությունում[3][4]։
Միջազգային օրԽմբագրել
2010 թվականին որոշվեց հռչակել Կորած երեխաների միջազգային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել առևանգումներից երեխաների պաշտպանվածության, կենսական դժվարությունների ու հակաիրավական շահագործման խնդիրներին։ Առ այժմ օրը միջազգային օրվա պաշտոնական հաստատում չի ստացել[5]։
ՀիշատակԽմբագրել
- Կորած երեխաների օրվա խորհրդանիշն է անմոռուկը։
- Մայիսի 25-ին աշխարհի տարբեր երկրներում ի հիշատակ կորած երեխաների երկինք են բաց թողնվում փուչիկներ։
ՓաստերԽմբագրել
- Ամեն օր աշխարհում անհետ կորչում է շուրջ 22 հազար, իսկ տարեկան 8 միլիոն երեխա։
- Եվրոպայում տարեկան միջին հաշվով անհետ կորչում են 70000 տղա և աղջիկ։
- 2008 թվականի դեկտեմբերից գործում են Insafe ծրագրի «թեժ գծեր» Եվրախորհրդի Safer Internet Programme ծրագրի շրջանակներում, որոնց նպատակը կորած անչափահասների որոնմանը խթանելն ու երեխաների հետ դաժան վերաբերմունքի և շահագործման փաստերի լույս հանելն ու կանխարգելելն է[4]։
- 1984 թվականից Կորած ու շահագործման ենթարկված երեխաների որոնումների ազգային կենտրոնի օգնությամ 250000 երեխա է գտնվել։ Գտնվող երեխաների քանակի ավելացմանը նպաստում են մարդկանց լայն զանգվածների իրազեկությունը և նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը որոնման աշխատանքների ժամանակ[5]։
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- The Government of Canada Highlights International Missing Children's Day and the Success of "Our Missing Children" Program (անգլ.)
- Global effort launched to help bring missing children home Archived 2015-02-14 at the Wayback Machine. (անգլ.)
- International Missing Children's Day (անգլ.)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Etan Patz biography»։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-03-ին։ Վերցված է 2015-03-05
- ↑ National Center for Missing & Exploited Children Archived 2015-03-16 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ The Creation of ICMEC Archived 2014-12-05 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ 4,0 4,1 Международный день пропавших детей (ռուս.)
- ↑ 5,0 5,1 Missing Children (անգլ.)