Կորած բառը
Կորած բառը, բելառուսական ժողովրդական հեքիաթ։
Կորած բառը Потерянное слово | |
---|---|
Հեղինակ | ժողովրդական հեքիաթ |
Ժանր | հեքիաթ |
Բնօրինակ լեզու | բելառուսերեն |
Սյուժե
խմբագրելՀեքիաթը պատմում է Իվանկա անունով մի տղայի մասին, ով ամուսնանում է հարևան գյուղից Պարասկա անունով մի աղջկա հետ։ Որոշ ժամանակ անց աղջիկը խնդրում է, որ տղան գնա մորը տեսակցության։ Տղան նստում է սայլը և ճանապարհ ընկնում։ Զոքանչը փեսային սիրով է ընդունում։ Տեսակ-տեսակ բաներ է պատրաստում և փեսային հյուրասիրում։ Հետո էլ մի այնպիսի ուտեստ է բերում, այնքան համեղ է լինում, որ փեսան երկու աման էլ ուտում, և հարցնում է, թե Պարասկան գիտի՞, թե ինչպես են եփում այդ ուտեստը։ Զոքանչը ասում է, որ Պարասկան էլ իրենից լավ է եփում։ Փեսան հարցնում է այդ ուտեստի անունը, որպեսզի գնա տուն և Պարասկային խնդրի եփել այն։ Զոքանչն ասում է ուտեստի անունը` Կիսել։ Տղան ճանապարհ է ընկնում, և մտքում կրկնում կիսել բառը, որպեսզի չմոռանա։ Ճանապարհին մի ձիավորի է հանդիպում, և զրուցում։ Այդպես էլ բառը մոռանում է, և որոշում է ետ գնալ և հարցնել զոքանչից։ Այդ ժամանակ որոշում է բառը գրել գլխարկի մեջ, որպեսզի էլ չմոռանա։ Այս անգամ էլ ճանապարհին մի իշխան է հանդիպում[1], տղան սայլը քաշում է ճանապարհի եզրը, մտնում ջրափոսը, որպեսզի իշխանին ճանապարհ տա։ Հանկարծ գլխարկն ընկնում է ջրափոսը։ Տղան քիչ էր մնում, որ լաց լինի, բայց հենց այդ պահին, իշխանն ասում է` ջրափոսը հո չի՞ կիսել։ Տղան հանկարծ բարձր ճչում է և ասում է, որ այդ բառը հենց կիսելն է, և շտապում է տուն, որպեսզի նորից չմոռանա[2]։
Կերպարներ
խմբագրել- Իվանկա
- Պարասկա
- Զոքանչ
- Իշխան