Կոստանդնուպոլսում 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականների ցանկ

Հայ մտավորականության ոչնչացումը Մեծ Եղեռնի կենտրոնական փուլերից մեկն է։ Օգտվելով պատերազմական իրավիճակից և իր կողքին ունենալով հզոր դաշնակիցներ, խաղալով Քառյակ միության և Անտանտի միջև առկա հակասությունների վրա, ձեռնարկեց հայերին իրենց հայրենիքի մի մասում բնաջնջելու քաղաքականությունը։ Այդ ծրագրի իրականացումը սկսվեց բանակում ծառայող հայերի զինաթափումից և ոչնչացումից, որին հետևեց հայ մտավորականության սպանդը[1]։

Երիտթուրքական կառավարությունը նպատակ ուներ գլխատել ժողովրդին և ի չիք դարձնել մոտալուտ կոտորածների ժամանակ ինքնապաշտպանության հնարավոր որևէ փորձ։ Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը դարձավ այդ քաղաքականության գագաթնակետը. Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորականներ՝ պատգամավորներ, գրողներ, հոգևորականներ, պաշտոնյաներ, բժիշկներ, որոնց, առանց մեղադրանք ներկայացնելու, աքսորեցին Անկարա, Կոնիա, Դիարբեքիր և ի վերջո՝ Սիրիայի անապատային շրջաններ, մասնավորաբար Դեր Զոր։ Դա պայմանավորված էր նրանով, որ հայ մտավորականության մեծ մասը կենտրոնացած էր Կոստանդնուպոլսում և այստեղ էին եվրոպական երկրների դեսպանատները, ուր կարող էին բողոքով դիմել հայ մտավորականները[2]։

Ապրիլի 24-25 ձերբակալություններից երեք օր առաջ սկսվել էր մտավորականության ձերբակալությունը Անատոլիայի տարածքում։ Ձերբակալվածներից ոչ մեկի դեմ դատական գործ չհարուցվեց, նրանց մեծ մասը մահապատժի ենթարկվեց առանց դատական որոշման[3]։ Նույն ճակատագրին արժանացան կայսրության կենտրոնում տեղակայված քաղաքների բոլոր մտավորականները[2]։

Բոլոր դեպքերում ձերբակալված մտավորականները պատկանում են հայկական տարբեր քաղաքական կուսակցությունների, առաջին հերթին Հնչակյանների (սոցիալ-դեմոկրատների) կուսակցությանը և այնուհետև դաշնակցականների (ռադիկալների) և ռամկավարների (դեմոկրատների), հայերի, որոնք այսօրինակ քաղաքական ուղղությունների արդեն վաղուց են պատկանում և յուրաքանչյուր անձնավորություն ինքնուրույն քաղաքական գործունեությամբ է աչքի ընկել, ու որոնք կապ ունեն արտասահմանի հայկական քաղաքական միությունների կամ կոմիտեների հետ[4]։

Ցանկ խմբագրել

Ձերբակալված հայ մտավորականների ցանկը[5]

  • Կոմիտաս
  • Սիամանթո
  • Ռուբեն Սևակ
  • Ռուբեն Զարդարյան
  • Քելեկյան (թուրքական «Սաբահ» թերթի գլխավոր խմբագիր)
  • Տիրան Կոծոկյան (թուրքական համալսարանի քաղաքական պատմության պրոֆեսոր)

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rummel R. J. "The Holocaust in Comparative and Historical Perspective". The Journal of Social Issues. Volume 3, no.2. April 1, 1998.
  2. 2,0 2,1 է. Շտիր // «Հայերի բնաջնջումը Թուրքիայում»
  3. Германские источники о геноциде армян; Период Первой мировой войны. Сб. док. и мат., в 2-х т., сост. Степанян С. С., т. 1, Е., 1991, с. 203
  4. Օհանջանյան Ա., Մարտիրոսյան Վ., Ավստրո-Հունգարիայի դիվանագետների հաղորդագրությունները Հայոց ցեղասպանության մասին (1915-1918), Ե., 2004, էջ 13։
  5. Լեփսիուս Յ., Գաղտնի տեղեկագիր. Հայ ժողովրդի ջարդերը, Ե., 2003, էջ 129