Կոջեթի բերդ
Կոջեթի բերդ, Տայք աշխարհի բերդերից մեկը, որը գտնվում էր Ճորոխի ավազանի մեջ, գետի ձախ ափի վրա։
Տեսակ | Ամրոց |
---|---|
Տեղագրություն | Տայք Նահանգ |
Գտնվում է ափին | Ճորոխ գետի ձախ ափին |
Երկիր | Թուրքիա |
Ընթացիկ սեփականատեր | ավերված |
Բերդի մասին հիշատակել է Ատրպետը իր «Ճորոխի ավազանը» գրության մեջ.
Կոջէթի ամրոցը ցոյց է տալիս որ միեւնոյն նախարարը իրար մօտ շինել էր տալիս ամրոց բերդեր, գանձարան, կանանոց, մանկանոց, որոնք իրարու հետ յաճախ ներքին կապով էին միացած[1]։ |
Կոջեթի բերդը Կիվլիստանի իշխանության մաս է կազմել և հայ մելիքների գլխավոր ամրոցներից մեկն է եղել։ Ամրոցի մոտ շատ են տեղի ունեցել արյունարբու պատերազմներ թաթարների և օսմանների հետ։ Պատերազմների ընթացքում Կոջեթի մելիքները քաջությամբ են պաշտպանվել թշնամիներից։ Խամոայի մելիքության իշխամության ավարտի հետ ավարտվել է նաև Կոջեթի մելիքների իշխանությունը։ Բերդը լքվել է և ամայացել։ Ժամանակի ընթացքում քայքայվել է։ Ներկայումս պահպանվել է երբեմնի հզոր և ամուր բերդից միայն պարսպաշարի որոշ հատվածներ[2][3]։