Կոնստրուկտիվ տրամաբանություն

Կոնստրուկտիվ տրամաբանություն, ինտուիցիոնիստական տրամաբանություն, տրամաբանական համակարգ, կոնստրուկտիվ մաթեմատիկայի հիմքը։ Կոնստրուկտիվ տրամաբանությունը ընդհանրացնում և կարգավորում է այն եղանակները, որոնց միջոցով որևէ կոնստրուկտիվ խնդրի լուծումը հանգեցվում է այլ կոնստրուկտիվ խնդիրների լուծման։

Կոնստրուկտիվ տրամաբանությունը գործնականում օգտակար է, քանի որ դրա սահմանափակումները արտադրում են ապացույցներ, որոնք գոյություն ունեն, դարձնելով այն ավելի հարմար ուրիշ մաթեմատիկական կոնստրուկտիվիզմի համար։ Այլապես ասած սա նշանակում է, որ եթե դու ունես կոնստրուկտիվ ապացույց, որ խնդիրը կա, դու կարող ես այդ կոնստրուկտիվ ապացույցը դարձնել ալգորիթմ, դրա օրինակը գեներացնելու համար։

Կոնստրուկտիվ տրամաբանության սկզբունքները տվել է Լեյտզեն Բրաուերը, ձևական հաշիվները սահմանել են Արենդ Հեյթինգը, Վ. Ի. Դլիվենկոն, Անդրեյ Կոլմոգորովը, տրամաբանա-մաթեմատիկական համակարգերը հետազոտել են Կուրտ Գյոդելը, Ս. Կ. Կլինին, Անդրեյ Մարկովը, Ն. Ա. Շանինը։

Ասույթները կոնստրուկտիվ տրամաբանությունում դիտարկվում են մաթեմատիկական կառուցումների կամ հաշվարկումների տեսակետից, ասույթը ճշմարիտ է, եթե նրա մեջ նշված կառուցումները կամ հաշվարկումները իրացնելի են և տալիս են նշված արդյունքը։ Նման սկզբունքների համաձայն կոնստրուկտիվ տրամաբանությունում սահմանվում են →, ∧, ∨, ⊥, ∃, ∀ տրամաբանական գործողությունները։ Կոնստրուկտիվ տրամաբանությունում օրենքները և օրինաչափություններն այլ են, քան ավանդական դասական տրամաբանությունում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 577