Կոնջի (/ˈkɒndʒi/), ասիական բրնձով տարբեր ուտեստների ընդհանրացող տերմին։ Կոնջին կազմությամբ հիշեցնում է թանձր ապուր կամ հեղուկ շիլա։

Կոնջի
Չինական խոհանոց, Burmese cuisine?, Hong Kong cuisine?, Հնդկական խոհանոց, ճապոնական խոհանոց, Կորեական խոհանոց, Taiwanese cuisine?, Tamil cuisine?, Thai cuisine?, Վիետնամական խոհանոց և Buddhist cuisine?
Տեսակսննդամթերք
Ենթատեսակբրնձով ուտեստ
Առաջացման երկիրԱսիա
 Congee Վիքիպահեստում

Անգլերեն աղբյուրներում այս ուտեստը հաճախ անվանվում է «կոնջի» (congee)։ «Կոնջի» բառը (անգլ.՝ congee), հավանաբար ծագել է թամիլերեն «կանջի» բառից (թամիլերեն கஞ்சி):

Չինաստանում ուտեստը անվանում են «չժոու» (չինարեն՝ 粥; zhōu) և համարում հայտնի նախաճաշ[1], ինչպես նաև ավանդական դիետիկ սնունդ հիվանդների և ապաքինվողների համար։ Այլ ասիական երկրներում կան նմանատիպ ուտեստներ[2]։

Պատրաստում խմբագրել

Կոնջին բաղկացած է մի քանի ժամում մեծ քանակությամբ ջրի մեջ եփած բրնձից, որի մեջ մատուցելիս հաճախ օգտագործում են այլ բաղադրիչ, որպես զարդարանք։ Բրնձի և ջրի չափաբաժինը բաղադրատոմսերում կարող է տարբեր լինել, բայց որպես կանոն ջուրը օգտագործում են բրնձից 5-12 անգամով ավելի։

 
Ճապոնական տարբերակը ձինզիցու տոնի համար։
 
Վիետնամական տարբերակը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Елена Князева (2020 թ․ փետրվարի 29). «Дело вкуса: горшочек, вари!». www.vokrugsveta.ru (Вокруг света). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  2. «Definition of Congee by Merriam-Webster». www.merriam-webster.com (Merriam-Webster) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.