Կոնյունկցիա (լատ.՝ conjunctio – միություն, կապ), տրամաբանական գործողություն, որի ժամանակ պարզ ասույթներից կազմվում է բարդ ասույթ՝ «և» տրամաբանական շաղկապի կիրառմամբ[1]։ Ստացված բարդ ասույթն անվանում են կոնյունկտիվ ասույթ։ Սիմվոլիկ նշանակումն է՝ a⋀b
(կարդացվում է՝ a և b)։ Կոնյունկցիան նշանակում են նաև «&», «K» նշաններով։
Կոնյունկցիայի ճշմարտության աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
a
|
b
|
a⋀b
|
---|
Ճ
|
Ճ
|
Ճ
|
Ճ
|
Ս
|
Ս
|
Ս
|
Ճ
|
Ս
|
Ս
|
Ս
|
Ս
|
Աղյուսակից երևում է, որ a⋀b
կոնյունկտիվ ասույթը ճշմարիտ է այն դեպքում, երբ ճշմարիտ են և a, և b ասույթները։