Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի ինստիտուտ

Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի ինստիտուտ, Երևանի պետական համալսարանի գիտահետազոտական ինստիտուտ (ԿՄՖ ԳՀԻ), կազմակերպվել է 1979 թ.-ի հունվարին, համալսարանի ճառագայթային ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի բազայի վրա։ Ինստիտուտում զբաղվում էին քվանտային էլեկտրոնիկայի, կոնդենսացված միջավայրերի սպեկտրոսկոպիայի, բյուրեղների աճի բնագավառի հետազոտություններով։ Գիտական բաժիններից բացի ունեցել է նաև հատուկ կոնստրուկտորական բյուրո (ստեղծվել է 1977 թ.-ին) և փորձնական արտադրություն (1978 թ.), որտեղ կազմակերպված է ինստիտուտում մշակված սարքերի և քվանտային էլեկտրոնիկայում գործածվող բյուրեղների սերիական թողարկումը։ ԽՍՀՄ գիտական բազմաթիվ կենտրոններում օգտագործվել են ինստիտուտում նախագծված և պատրաստված սարքերը։ Մեծ պահանջարկ են ունեցել նաև ինստիտուտում աճեցվող ակտիվ, ոչ գծային և ակուստաօպտիկական բյուրեղները։ Կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի ինստիտուտի Երևանի համալսարանի քվանտային էլեկտրոնիկայի ամբիոնի ուսումնական բազան էր՝ քվանտային էլեկտրոնիկայի և բյուրեղների աճի մասնագիտությունների գծով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 568