Կոնգոյի ցեղասպանություն

Կոնգոյի ցեղասպանություն, մարդկության դեմ կատարված հանցագործություն, որը իրականացվել է Կոնգոյում Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ի հրահանգով 1884-1908 թվականներին։

1865 թվականին Բելգիան սահմանադրական միապետություն էր, երկիրը ղեկավարում էր խորհրդարանը։ Լեոպոլդը թագադրվելուց հետո սկսեց կապ հաստատել Բելգիայի գաղութային իշխանության հետ՝ փորձելով խորհրդարանին համոզել ակտիվորեն ուսումնասիրել Աֆրիկայի և Ասիայի հողերը։ Սակայն խորհրդարանը անտարբերության մատնեց թագավորի հորդորը, բայց նա որոշեց ամեն գնով այնտեղ հաստատել իր գաղութատիրական տերությունը։

Լեոպոլդի գործունեությունը խմբագրել

1876 թվականին Բրյուսելում կայացած միջազգային համաժողովում որոշվեց ստեղծել բարեգործական ընկերություն Կոնգոյի բնակչությանը օգնելու համար, որի ղեկավարը պետք է լիներ Լեոպոլդը։ Տվյալ կազմակերպության հիմնական խնդիրն էր պայքարել Կոնգոյում կատարվող ստրկավաճառության դեմ։ Արդյունքը եղավ «Միջազգային Աֆրիկական ասոցիացիա»։ Լեոպոլդը, մի շարք բարեգործություններ կատարելով, ամրապնդեց իր անունը որպես բարերար և Աֆրիկացիների բարեկամ։

1884-1885 թվականներին Լեոպոլդը Բելգայում հրավիրում է եվրապական պետությունների խորհրդաժողով, որպեսզի քննարկեն Կենտրանական Աֆրիկայի տարածքների բաժանումը։ Շնորհիվ հմուտ ինտրիգների Լեոպոլդին հաջողվում է ստանալ հող 2, 3 մլն․ քառակուսի հող Կոնգոյի հարավային ափին և այնտեղ հիմնել «Կոնգոյի ազատ պետությունը»։ Ըստ Բեռլինի պայմանագրի՝ նա պարտավորվել է ստեղծել բարեկեցություն տեղական բնակչության համար, բարելավվել բարոյական և նյութական պայմանները բնակչության կյանքում, պայքարել ստրուկների առևտրի դեմ, խթանել աշխատանքը և խթանել ազատ առևտուրը տարածաշրջանում։

Թագավորի նոր ունեցվածքը 76 անգամ ավելի մեծ էր, քան Բելգիայում։ Կոնգոյի միլիոնավոր բնակչությանը վերահսկողության տակ պահելու համար օգտագործվում էր այսպես կոչված «Սոցիալական ուժեր» (անգլ.՝ Force publique)՝ մասնավոր բանակ, այն պատվիրվել էր եվրոպական աշխատակիցների կողմից։

Հետևանքներ խմբագրել

Լեոպոլդի հարստության հիմքը դարձել էր բնական կաուչուկի և փղոսկրի արտահանումը։ Աշխատանքային պայմանները անտանելի էին։ Հարյուր հազարավոր մարդիկ մահացան սովից և համաճարակներից։ Հաճախ, որպեսզի ստիպի տեղացիներին աշխատել, կանանց պատանդ էր վերցրել և կալանքի ժամանակ կտտանքների ենթարկել։

Սպանվածների դիերը տեսնելով՝ շատերը խեղաթյուրվում էին։ «Սոցիալական ուժերը» հակախռովարարության գործողությունների համար բերում էին կտրված ձեռքեր զոհվածների։ Հետագայում կատարվեցին լուսանկարներ ավերված գյուղերի և այլանդակված աֆրիկացիների, այդ թվում `կանանց և երեխաների, որոնք ցուցադրվել են աշխարհում, որոնք ունեցել են մեծ ազդեցություն հասարակական կարծիքի ձևավորման և արտահայտման համար, որը գտնվում ճնշման տակ 1908 թվականին, Թագավորը ստիպված է եղել վաճառել իր ունեցվածքը, ինչպես նար Բելգիայի իր կալվածքները։

Ճշգրիտ զոհերի թիվը Կոնգոյի հայտնի չէ, սակայն փորձագետները համաձայն են, որ 20 տարվա ընթացքում բնակչությունը Կոնգոյի կրճատվել էր։ Թվերը տատանվում է երեք տասնյակ մինչև բնակչության ուղիղ կեսը։

Մինչև այսօր չի ճանաչվել Կոնգոյի ցեղասպանությունը, այն նույնիսկ չի պիտակվել որպես ցեղասպանություն թեև պատմաբանները ունեին բազմաթիվ ապացույցներ։