«Կոմպրոմիս»Սերգեյ Դովլաթովի նովելների շարքն է։ Գրքում տեղ են գտել 12 կոմպրոմիսներ (նովելներ), որոնք ստեղծվել են 1973—1980-ական թվականներին, իսկ մեկ գրքում ընդգրկվել՝ 1981 թվականին։

Կոմպրոմիս
Компромисс
ՀեղինակՍերգեյ Դովլաթով
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնովելաշար
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1981
Հրատարակման տարեթիվ1981
Թարգմանիչ հայերենՆերսես Աթաբեկյան
Հրատարակում հայերեն«Հայաստան» հրատարակչություն, Երևան, 2011

«Կոմպրոմիս»-ի նովելների սյուժեները վերցված են Սերգեյ Դովլաթովի սեփական փորձից՝ էստոնական ռուսալեզու «Սովետական Էստոնիա» թերթին թղթակցելու 1972—1975 տարիներից։ Յուրաքանչյուր նովելի հաջորդում է լրագրային ներածական։ Ներածականում ցույց է տրվում նովելի հերոսի լրագրողական աշխատանքը, իսկ հենց նովելում՝ աշխատանքի ընթացքը։

Բովանդակություն խմբագրել

Կոմպրոմիս առաջին խմբագրել

«Կոպիտ գաղափարական սխալ եք թույլ տվել», - ասում է «Սովետական Էստոնիա» թերթի խմբագիրը հերոսին. նրա հոդվածում երկրները շարադրված են այբբենական կարգով, սակայն դա որակվում է «ապադասակարգային մոտեցում» և նա պարտավորվում է փոխել կարգը. սոցիալիստական երկրները պիտի առաջնահերթ լինեն, բայց ոչ թե այբբենական կարգով, այլ թե որքանով են «քաղաքականությամբ հավատարիմ» «մեծ եղբորը»՝ ՍՍՀՄ-ին։

Կոմպրոմիս երկրորդ խմբագրել

Ուղարկվելով ձիարշավարան՝ ձիերի տոնի համար նյութ հավաքելու, պատմողը հրապուրուվում է խաղադրույքով և ձիավարժի օգնությամբ սկսում պարբերաբար հաղթել։

Կոմպրոմիս երրորդ խմբագրել

Խմբագրությունում հայտնվում է Աննան՝ ճամփորդուհի Դվինսկից։ Նա փող չունի, և հանուն աղջկան ֆինանսական օգնություն ցուցաբերելու Դովլաթովը հնարում է հարցազրույց «Տալինի հյուրերը» խորագրի ներքո։ Հերոսուհին ուսանողուհի էր, որը գոթական ճարտարապետության սիրահար էր և չէր բաժանվում Բլոկի հատորյակից։ Դրա համար Ալլային պիտի 20 ռուբլի վճարեին։

Կոմպրոմիս չորրորդ խմբագրել

Բանաստեղծությունը, տպագրված «Էստոնական այբբենարան» վերնագրով, դժգոհություն է առաջացնում Կենտրոնական կոմիտեի հրահանգչի մոտ։

Կոմպրոմիս հինգերորդ խմբագրել

Հեղինակը ստանում է հանձնարարություն՝ վարելու ռեպորտաժ Տալինի 400000-րդ բնակչի ծննդյան առթիվ։ Ըստ խմբագրի՝ ամենակարևոր դրույթները են երեխայի «սոցիալապես ապահովվածությունները» և «ճիշտ» ազգությունը։

Կոմպրոմիս վեցերորդ խմբագրել

Ռադիոլրագրող Լիդա Ագապովան պրոպագանդայի բաժնից հանձնարարություն է ստացել՝ գտնել հետաքրքիր մարդու։ Փնտրտուքները դժվարանում են, քանի որ բոլոր համապատասխան մարդիկ կենսագրության մեջ «մութ բծեր» են ունենում։

Կոմպրոմիս յոթերորդ խմբագրել

Թատերական ձևարարի մասին ճեպազրույցը, որը պատրաստել էր հեղինակը, արժանանում է գովասանքի։ Հաջորդ օրը խմբագիրը կանչում է վերջինի, տեղեկացնելով, որ ձևարարը, պարզվում է, Հայրենիքի դավաճան է։

Կոմպրոմիս ութերորդ խմբագրել

Հեղինակը և լուսանկարիչ Ժբանկովը ուղևորում են Պայդե, որպեսզի կթվորուհու անունից նամակ-հաշվետվություն պատրաստի ընկեր Բրեժնևի համար՝ պատմելով հասած «ռեկորդային արդյունքների» մասին։

Կոմպրոմիս իններորդ խմբագրել

Հեղինակին է դիմում քիմիայի ինստիտուտի ասպիրանտ՝ խնդրելով գտնել «անբարոյական ընկերոջ», որը կօգնի իրեն՝ լուծելու ընտանեկան խնդիրը։

Կոմպրոմիս տասներորդ խմբագրել

Նովելը ընթերցողին վերադարձնում է այն պահին, երբ հեղինակը, հեռացված լենինգրադյան թերթից, գնում է Տալին։ Այստեղ նրան ժամանակավորապես ապաստան են տալիս Գալինան և Էրիկ Բուշը։

Կոմպրոմիս տասնմեկերորդ խմբագրել

Դովլաթովին ուղարկում են հեռուստաստուդիայի տնօրենի հուղարկավորությանը։ Սգո արարողության ժամանակ պարզվում է, որ մորգի հերթապաքը շփոթել է դիակները։

Կոմպրոմիս տասներկուերորդ խմբագրել

Հեղինակը Ժբանկովի հետ ուղևորվում է Տարտու՝ այցելելու ֆաշիստական ճամբարի կալանավորներին։

Տպագրման պատմություն խմբագրել

Սերգեյ Դովլաթովի՝ Իգոր Եֆիմովին (1980 հոկտեմբեր) հասցեագրված նամակներից հետևում է, որ սկզբնական շրջանում պլանավորվում էր «Կոմպրոմիս»-ը կցել վեց պատմվածքների հետ։

Արդեն պատրաստ գիրքը լույս տեսած 1981 թվականի փետրվարին։ Ըստ Դովլաթովի ՝ թերություններն այդքան էլ քիչ չէին. պարբերություններից մեկը երկու անգամ կրկնվում էր, տեքստում գտնվել էին նույնանման անեկդոտներ։ Բոլոր թերությունների համար հեղինակը իր վրա վերցրեց պատասխանատվությունը։

Հատվածներ նովելաշարից խմբագրել

  • Ես ընդամենը պատահական կետ եմ տարածության մեջ։
  • -Փոխաբերությո՜ւն...Սուտը տասնյակ էդպիսի անուններ ունի։
  • Չկա աշխահագրական գավառ, գավառամտությունը հոգևոր է։
  • -Մենակ չե՞ս։

-Մենակ եմ։ Մարինայի հետ։

  • Դովլաթովը կարողանում է լավ գրել ցանկացած հիմարության մասին։
  • Ռեժիմը տապալելու համար ես պետք է դառնամ նրա հիմնասյուներից մեկը։
  • Իսկական չարության համար իսկական ոգեշնչում է պետք։
  • Անկեղծությո՞ւն։ Ժուռնալիստն անկեղծորեն լռում է այն, ինչ մտածում է։
  • -Ապրեց, ապրեց մարդը ու մեռավ։

-Ուրիշ ի՞նչ էիր ուզում, - ասում եմ։

Աղբյուրներ խմբագրել