Փառատոնն ամենամյա է և իր մեջ ներառում է տարբեր նախագծեր, որոնք պարբերաբար անցկացվում են ՀՀ մշակույթի նախարարության կամ Վեհափառ Հայրապետի բարձր հովանավորությամբ:

ՆպատակԽմբագրել

Փառատոնի նպատակն է՝ տարածել Կոմիտասի երաժշտությունն ամբողջ աշխարհում, Հայաստանի մարզերում ակտիվացնել մշակութային կյանքը:

ԳործունեությունԽմբագրել

Փառատոնն ընդգրկում է երաժշտական բոլոր հնարավոր ժանրերը և անցկացվում է տարբեր ձևաչափերով: Կարող է անցկացվել ոչ միայն Հայաստանի մեծ և փոքր քաղաքներում, գյուղերում,  այլև՝ արտերկրում:

Փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումներին կարող են մասնակցել տարբեր թատերական խմբեր, համույթներ, երաժշտախմբեր, ասմունքողներ, նկարիչներ, որոնց կողմից ներկայացրած ստեղծագործությունները կառնչվեն կոմիտասյան թեմային:

«Կոմիտաս միջազգային երաժշտական փառատոնի» առաջին համերգը կայացել է Հառիճավանքում, 2015 թվականի հոկտեմբեր 8-ին, իսկ այդուհետ՝ ամեն տարի սեպտեմբերի 26-ին:

Այս տարվանից փառատոնի շրջանակներն ընդլայնվում են և փառատոնին մասնակցելու են ֆրանսիական երկու երգչախմբեր՝ «Ճամփորդող երգչախումբ»  (Le Choeur Voyageur) Ֆրանսիայի Բորդո քաղաքից՝ Ալեքսի Դուֆորի ղեկավարությամբ և «Փարիզի օպերայի մանկական երգչախումբը»` (Maîtrise des Hauts-de-Seine) Գաել Դարչենի ղեկավարությամբ, ինչպես նաև «Գալան» տրիոն Հունաստանից:

Տարեցտարի փառատոնը կընդգրկի հնարավորինս շատ օտարազգի երաժիշտներ, բարձրակարգ մասնագետներ, տարբեր միջազգային կառույցների ղեկավարներ, որոնք կգովազդեն փառատոնն ու Հայաստանն իրենց երկրներում: Փառատոնի շրջանակներում անցկացվելու են վարպետաց դասեր, բաց փորձեր և սեմինարներ:

Առաջիկա ծրագրերում է՝ աշխարհի հնագույն մայրաքաղաքների (Հռոմ, Աթենք, Երուսաղեմ, Պեկին) երգչախմբերի մասնակցությամբ փառատոն` նվիրված Երևանի 2800 ամյակին: Նաև մի քանի տասյակ օտարերկրյա երգիչներից ստեղծված հավաքական երգչախմբի համերգաշար Հայաստանում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին:

Փառատոնը բաց է բոլոր բարձրորակ երաժշտական համույթների և մենակատարների համար:

Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հրավեր է ստացել Լայպցիգի Գեվանդհաուսի մանկական երգչախմբից և լիտվական Ուգնելե մանկակն երգչախմբից (2019):

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել