Կոմբինացիոն տատանումներ

Կոմբինացիոն տատանումներ, առաջանում են ոչ գծային համակարգում՝ բաղադրիչների տարբեր հաճախականություններով երկու կամ ավելի ներդաշնակ տատանումների ազդեցությամբ։

Կոմբինացիոն տատանումների հաճախականություններն արտահայտվում են ազդող տատանումների հաճախականությունների գումարով կամ տարբերությամբ։ Կոմբինացիոն տատանումների առաջացման երևույթն ընկած է հաճախականությունների փոխակերպման մեթոդների հիմքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 534