Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կողբ (այլ կիրառումներ)

Կողբ (պատմական Վարդամարդ), գետ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի աջ վտակը։ Երկարությունը՝ մոտ 40 կմ։ Սկիզբ է առնում Հայկական պարի հյուսիսային լանջից, մոտ 3000 մ բարձրությունից։ Խոր ձորով հոսում է դեպի հյուսիս, ապա՝ հյուսիս-արևելք և թափվում Արաքս գետը։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ մայիս-հունիսին։

Կողբ
Բնութագիր
Երկարությունմոտ 40 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՀայկական Պար
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Տեղակայում
Երկիր Թուրքիա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 530