«Կոկորդիլոս» (ռուս.՝ Крокодил), Ֆեոդոր Դոստոևսկու պատմվածքը, գրված նրա համար ոչ բնութագրական երգիծաբանական ոճում։ Սատիրան ուղղված է լիբերալիզմի վրա, ստեղծված քաղաքական օղակի և հրատարակության վրա, որոնցով Դոստոևսկու ամսագրերի էջերի վրա նա հիմնականում բանավիճել է[1]։ Գոյություն ունի կարծիք, որ Դոստոևսկու սատիրայի առարկան հանդիսանում է Չերնիշևսկին[2]։

Կոկորդիլոսը
ռուս.՝ Крокодил
ՀեղինակՖեոդոր Դոստոևսկի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆանտաստիկա
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1864
Երկիր Ռուսաստան
Հրատարակման տարեթիվ1865

Ստեղծման պատմություն խմբագրել

Պատմությունն առաջին անգամ հրապարակվել է 1865 թվականին «Դարաշրջան» ամսագրում։

Հիշողություններում Դոստևսկին բնութագրել է, որ 1864 թվականին «Պասսաժում ինչ-որ գերմանացի փողի դիմաց ցույց է տվել կոկորդիլոս», ինչը նրան դրդել է գրել սատիրաֆանտաստիկ պատմվածք, որը նմանեցվել է Գոգոլի «Քիթ» պատմվածքին։ Ամենասկզբից պատմվածքը կոչվել է՝ «Կոկորդիլոսի կողմից կերված տղամարդու մասին»։ Հետո ամսագրում հրապարակման ընթացքում, նա ստացել է «Կոկորդիլոս անունը։ Աննման պատմություն, կամ Պասսաճը պասսաժում»[1]։

Սյուժե խմբագրել

Քաղաքական գործչին, Իվան Մետվեիչին կուլ է տալիս կոկորդիլոսը։ Ի զարմանս շրջապատողների, Իվան Մատվեիչը ոչ միայն ողջ է մնում այլ նաև շատ գոհ է տվյալ իրավիճակից.

Հերիք է միայն ինչ-որ անկյուն գնալ կամ հայտնվել կոկորդիլոսի մեջ, փակել աչքերը, և նույն պահին կհայտնագործես մի ամբողջական դրախտ ամբողջ մարդկության համար։

Իվան Մատվեիչը պատրաստվում է ապրել 1000 տարի և միայն սրտնեղում է, որ նրա հագին ռուսական, այլ ոչ թե անգլիական կտորից հագուստ է, նա երկար չի դիմանա, և 1000 տարվա ընթացքում կմարսվի։ Իր և իր նախկին կնոջ հրաբերություններում քաղաքական գործիչը կառուցում է հսկայական ծրագրեր, մեկը մյուսից պատվամոլ։

Իրենց անհեթեթ են պահում նաև պատմության մնացած անդամները։ Գերմանացին, կոկորդիլոսի տերը, մտահոգված է կոկորդիլոսի առողջությամբ, իր միակ հարստությամբ։ Իվան Մատվեիչի կինը ավելի մտահոգված է իր այժմյան «այրու» կարգավիճակով։ Հիմնական ծանոթը Տիմոֆեյ Սեմենիչն է, որը չի ցանկանում պատասխան տալ իր գործընկերոջ համար և գրավել ղեկավարության ուշադրությունը։

Կերպարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Предисловие к рассказу
  2. ««История русской литературы XX века (20-90-е годы). Основные имена. Учебное пособие»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել