«Կոկորդիլոսը» (ռուս.՝ Крокодил), Կոռնեյ Չուկովսկու բանաստեղծական ոճով գրված մանկական հեքիաթը, հեղինակի առաջին մանկական ստեղծագործությունը։

Կոկորդիլոսը
ռուս.՝ Крокодил
Տեսակբանաստեղծություն և հեքիաթ
Ձևբանաստեղծություն
ՀեղինակԿոռնեյ Չուկովսկի
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1916
ԿերպարներԿոկորդիլոս

Ստեղծման պատմություն խմբագրել

Հեքիաթը գրվել է 1916-1917 թվականներին։ Առաջին անգամ թողարկվել է «Վանյան և կոկորդիլոսը» վերնագրով, որը տեղադրվել է «Նիվա» ամսագրի «Երեխաների համար» հավելվածում։ 1919 թվականին «Կոկորդիլոս Կոկորդիլոսովիչի ճանապարհորդությունները» վերնագրով գիրքը Պետրոսովետ հրատարակչատան կողմից տպագրվել է մեծ տպաքանակով, նկարիչ Ռե-Միի պատկերազարդմամբ և տարածվել է անվճար։

Ստեղծագործությունն իր մեջ արտացոլում է 1905-1907 թվականների հեղափոխության իրադարձությունները[1]։ Հետազոտողները համաձայն են այն հարցում, որ կոկորդիլոսի կերպարի վրա ազդեցություն է ունեցել այդ ժամանակների ամենահանրահայտ «Փողոցով քայլում էր մեծ կոկորդիլոս» երգը, ինչպես նաև` Ֆեոդոր Դոստոևսկու Կոկորդիլոս պատմվածքը [2][3][4]։

Հետագայում հրապարակվել է «Հին, շատ հին հեքիաթ» ենթավերնագրով, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Պետրոգրադում տեղի ունեցած իրադարձությունները այքան էլ հասկանալի չէին 1920-ական թվականների երեխաների համար։ Ըստ հեքիաթի նկարաահանվել է «Վանյան և կոկորդիլոսը» մուլտֆիլմը։ Հայտնի է, որ Գրիգորի Բելիխի և Լեոնիդ Պանտելեևի «ՇԿԻԴ հանրապետություն» ստեղծագործության մանկավարժներից մեկը սաների կողմից ստացել է «Կոկորդիլոս Կոկորդիլոսովիչ» մականունը` հեքիաթի չափազանց պաթոսային ընթերցման համար։

«Կոկորդիլոսի» համար Չուկովսուն մամուլում քննադատել են.` քննադատներն այս ստեղծագործության մեջ ակնարկ են տեսել Կոռնիլովյան ապստամբությանը։ «Զվեզդա» պարբերականում հայտնվել է «Что такое „чуковщина“?» վերնագրով հրապարակումը. ըստ հոդվածի հեղինակի դա հակահասարակական երևույթ էր, որը «տրավմատիկ» է անդրադարձել երեխաների վրա։

Մեջբերումներ խմբագրել

  Ես գրել եմ տասներկու գիրք, բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Սակայն պետք է ընդամենը կատակելով գրել «Կոկորդիլոսը» և ես հայտնի գրող դարձա։ Վախենամ, որ «Կոկորդիլոսն» անգիր գիտեն ամբողջ Ռուսաստանում։ Վախենամ, որ երբ ես մեռնեմ, իմ մահարձանի վրա կգրեն` «Կոկորդիլոսի հեղինակ»։ Սակայն որքան ջանասիրաբար, ինչ դժվարությամբ եմ ես գրել իմ մյուս գրքերը. օրինակ` «Նեկրասովը որպես նկարիչ», «Պոետի կինը», «Ուոլթ Ուիթմեն», «Ֆուտուրիստները» և այլն։ Որքան եմ ես մտահոգվել ոճի, կոմոզիցիայի և շատ այլ բաների համար, ինչը սովորաբար չի հետաքրքրում քննադատներին։ Սակայն ո՞վ է հիշում, ո՞վ գիտի այդ հոդվածները. «Կոկորդիլոսն ուրիշ է»։
- Կոռնեյ Չուկավսկի, «Գրականության հարցեր» ամսագիր, 1972
 
  Չուկովսկու հեքիաթը փոխել է դրան նախորդող թույլ և անշարժ հեքիաթները բամբակե ձյան, թույլ ոտքով ծաղիկների մասին։ Մանկական պոեզիան բացվեց։ Ճանապարհ գտնվեց հետագա զարգացումների համար։
- Յուրի Տինյանով, «Կոռնեյ Չուկովսկի», 1939
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Петрович Новиков Рохлин. — из серии очерков "Математики за кулисами социализма". Архивировано из первоисточника 15 Մայիսի 2011.
  2. Неклюдов, 2011
  3. Петровский М. С. Книга о Корнее Чуковском. М., 1966, с. 123
  4. Богданов, 2014

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել