Կոլոմիյցևի հուշարձան (Սալսկ)

Իվան Կոլոմիյցևի հուշարձան (ռուս.՝ Па́мятник Ива́ну Коломи́йцеву), Պարսկաստանում (Իրան) Խորհրդային Ռուսաստանի առաջին դիվանագիտական ներկայացուցիչ Իվան Օսիպովիչ Կոլոմիյցևի (1896-1919) հուշարձանը, որը տեղադրվել է 1988 թվականի սեպտեմբերի 18-ին Սալսկ քաղաքում (Ռուսաստան, Ռոստովի մարզ)։ Հուշարձանը մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է համաձայն Ռոստովի մարզային փոքր խորհրդի 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 301 որոշման (հուշարձան թիվ 611510377310005)[1][2]։

Իվան Կոլոմիյցևի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍալսկ
Ներկա վիճակկանգուն
 Kolomiytsev monument Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Պարսկաստանում (Իրան) Խորհրդային Ռուսաստանի առաջին դիվանագիտական ներկայացուցիչ Իվան Օսիպովիչ Կոլոմիյցևի հուշարձանը տեղադրվել է Սալսկում, քանի որ նա ծնվել է Վորոնցովո-Նիկոլաևսկի գյուղում, որն այժմ Սալսկ քաղաքի բաղկացուցիչ մասն է։

Քաղաքի ղեկավարությունը որոշել է Կոլոմիյցևի արձանը տեղադրել Լենինի և Կիրովի փողոցների հատման վայրում, թիվ 29 շենքի հարևանությամբ գտնվող պուրակում, որտեղ անցել է ապագա դիվանագետի պատանեկությունը։ Նշված տան պատին 1966 թվականին փակցվել է հուշատախտակ ի պատիվ Իվան Կոլոմիյցևի[3]։

Հուշարձանը ստեղծել է քանդակագործ Միխայիլ Ալեքսեևիչ Դելովը[3]։

Հուշարձանի պատվանդանը պատրաստված է գրանիտից, Կոլոմիյցևի քանդակը և պատվանդանի մակագրությունը՝ բրոնզից (ձուլվածք)։

Հուշարձանի բացում խմբագրել

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1988 թվականի սեպտեմբերի 18-ին՝ «Սալսկ քաղաքի օրվա» տոնակատարության շրջանակներում։ Հուշարձանը բացել են Սալսկի քաղգործկոմի նախագահ Գենադի Ալեքսեևիչ Սիդենկոն և ԽՍՀՄ արտգործնախարարության պատմադիվանագիտական վարչության պետի օգնական Ռուդոլֆ Իվանովիչ Պոստնովը[3]։

Հուշարձանի բացմանը Սալսկ է ժամանել Կոլոմիյցևի թոռնուհին՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, պողպատի և համահալվածքների ինստիտուտի աշխատակից Նադեժդա Յուրևնա Կոլոմիյցևան։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Решение Ростовского областного малого Совета от 18.11.1992 года №301
  2. «Министерство культуры Ростовской области». mkro.donland.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 Газета "Сальская степь" от 20.09.1988 №150 (14.567)