Կոլիզեյ (կինոթատրոն, Եկատերինբուրգ)
«Կոլիզեյ» կինոթատրոն (ռուս.՝ Кинотеатр «Колизей»), երկդահլիճ կինոթատրոն Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում։ Քաղաքի ամենահին դահլիճն է։
![]() | |
Տեսակ | կինոթատրոն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Եկատերինբուրգ |
Հասցե | проспект Ленина, 43, Екатеринбург, Свердловская обл., 620075 |
Առաջին հիշատակում | 1845 |
Հիմնադրված է | 1914 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Կինոթատրոնի շենքը մշակութային ժառանգության օբյեկտ է (գրանցման համար՝ 6600048000)[2]։
Հասցեն՝ Լենինի պողոտա, տուն 43։
Պատմություն
խմբագրել«Կոլիզեյ» կինոթատրոնի շենքը կառուցվել է 1845 թվականին[3], այնտեղ տեղակայված էր առաջին Քաղաքային թատրոնը[4]։ Թատրոնի քարե շենքը, որը գտնվում է Գլխավոր պողոտայի (այժմ՝ Լենինի պողոտա) և Վոզնեսենսկի պողոտայի (այժմ՝ Կարլ Լիբկնեխտի փողոց) խաչմերուկում, կառուցվել է ճարտարապետ Կ. Ռ. Տուրսկու նախագծով՝ լեռնային պետ, գեներալ Վ. Ա. Գլինկայի նախաձեռնությամբ։
1914 թվականին Քաղաքային թատրոնը վերանվանվել է «Կոլիզեյ» և մինչև հիմա օգտագործվում է որպես կինոթատրոն։ 1917 թվականի հեղափոխությունից հետո կինոթատրոնը վերանվանվել է «Օկտյաբր» («Հոկտեմբեր»)[3]։
Պատմական անունը վերադարձվել է 2002 թվականին։ Վերջին վերակառուցումից հետո կինոթատրոնը «Կինոմաքս Կոլիզեյ» անվամբ վերաբացվել է 2002 թվականին՝ ռուսական կինոյի օրվա առթիվ[3]՝ դառնալով «Կինոմաքս» ցանցում «Պրեմիում» դասի առաջին կինոկենտրոնը։ Կինոկենտրոնի մեծ դահլիճը նախատեսված է 241 տեղի համար, vip-դահլիճը, մատուցողների ծառայության հնարավորությամբ, 30-տեղանի է։ Փոքր դահլիճի տարողությունը 50 նստատեղ է[3]։
2017 թվականին կինոթատրոնն անցել է «Սալյուտ» կինոթատրոնի տնօրինության տակ, օգոստոսից սկսել է նորոգվել, հոկտեմբերի 21-ին վերաբացվել է, աշխատել է որոշ ժամանակ, սակայն տարեվերջին կրկին փակվել է[5]։ Այժմ կինոթատրոնի շենքում կրկին վերակառուցման աշխատանքներ են։ Շենքի ճակատը պետք է վերականգնվի ըստ պատմական բնօրինակի։ Բացվելու են նախկինում փակված լուսամուտատեղերը, վերացվելու է արտաքին գովազդը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու շենքի ներսույթին։ Վերաբացումը նախատեսված է 2018 թվականի ամռանը[4]։
Պատկերասրահ
խմբագրել-
«Կոլիզեյ» կինոթատրոնը պատմական լուսանկարում (մինչև 1917 թվականը)
-
«Կոլիզեյ» կինոթատրոնի շենքը երեկոյան
-
Շենքի պատին փակցված տեղեկատվական տախտակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6600048000
- ↑ «Здание первого городского театра, в котором на массовых митингах выступал Я.М.Свердлов».
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Кинотеатр Колизей в Екатеринбурге».
- ↑ 4,0 4,1 «Старейший кинотеатр Екатеринбурга лишится попкорна».(չաշխատող հղում)
- ↑ «В Екатеринбурге «Колизей» снова закрылся, не проработав и месяца». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.