Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոդա (այլ կիրառումներ)

Կոդա (իտալերեն՝ coda — պոչ, հավելում)

  1. Պոետիկայում. տողերի կայուն քանակ ունեցող բանաստեղծության (սոնետ, տրիոլետ, ռոնդո և այլն) լրացուցիչ վերջնատող, որն ամփոփում է ստեղծագործության իմաստը։ Օրինակ, սոնետի մեջ կարող է հանդես գալ մի առանձին՝ 15-րդ տող։ Դա կոչվում է «սոնետ կոդայով»։ Այդպիսին է Միսաք Մեծարենցի «Աքասիաներու շուքին տակ» բանաստեղծությունը (առաջին տողը որոշ փոփոխությամբ կրկնվում է իբրև 15-րդ տող)։
  2. Երաժշտության մեջ. որևէ երաժշտական ամբողջական պիեսի լրացուցիչ, ավարտական բաժինը։ Կոդային բնորոշ է կառուցվածքային ու հարմոնիկ կայունությունը (վերին ձայների ներքընթաց մեղեդիական շարժում, ավարտող դարձվածքների կրկնություն և կոտորակում, տոնիկային ձայնառություն են)։ Դանդաղ տեմպով կատարվող պիեսներում կոդան սովորաբար դանդաղեցվում, արագ պիեսներում արագացվում է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 504